Փաստաբանական խումբ. Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է
Սերոբ Գասպարյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասված է.
«Այսօր Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։
Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ
Փաստաբաններ՝
Ալեքսանդր Կոչուբաև,
Գուրգեն Գրիգորյան,
Էրիկ Ալեքսանյան»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Մնացականյանը Ռոստովից ժամանել էր եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով. Փաստաբան
- Կալանավորվել է «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Սերոբ Գասպարյանը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին