Իրավական որակումը փոխվելու է. «Մարտի 1»-ի գործով դատախազ
«Բոլորին հայտնի են սույն գործով Սահմանադրական դատարանի ու Վճռաբեկ դատարանի կայացրած որոշումներն ու հստակ արձանագրվել է, որ այն դեպքերում, երբ արարքը պարունակում է Քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործության հատկանիշներ, մեղադրողն իրավասու է փոխել մեղսագրվող արարքի իրավաբանական գնահատականը, այլ կերպ ասած՝ իրավական որակումը»,-Հակակոռուպցիոն դատարանում վերսկսված «մարտի 1»-ի գործով դատական առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ, բնականաբար, իրավական որակումը փոխվելու է, համապատասխան որոշում է ներկայացվելու դատարանին և մեղադրյալներին։
Դատախազը նշեց, որ հավելյալ կասեն, թե ինչ հոդվածով է փոխվելու որակումը:
«Մարտի 1-ի գործի քննությունը սկսվելու է զրոյից։ Դեռ չենք հասել խափանման միջոցների հարցի քննությանը, դա ևս սահմանված ընթացակարգով»,- ասաց գործով դատախազը:
Նա նշեց, որ «մարտի 1»-ի գործի քննությունը իրականացվում է 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով, հստակ սահմանված են ընթացակարգեր կան, որոնք հաղթահարելու դեպքում, հավանաբար հաջորդ նիստում նման որում կներկայացվի դատարան։
Հիշեցնենք, որ վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կարճելու որոշումը․ գործը բացվել է Հակակոռուպցիոն դատարանում։
Հարակից հրապարակումներ`
- Հակակոռուպցիոն դատարանում վերսկսվել է «մարտի 1»-ի գործի քննությունը
- Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի գործով մանրամասներ է հայտնել
- Հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և 3 պաշտոնյաների գործը կարճելու որոշումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան