Սկսվել է աստղագիտական աշունը
Երկիր մոլորակի համար սկսվել է աստղագիտական աշունը։ Աշնանային գիշերահավասարի օրը Արեգակը երկնքի հյուսիսային կիսագնդից անցնում է հարավային կիսագունդ: Արեգակի անցումը հասարակածով տևում է մոտ 33 ժամ:
Աստղադիտարանից հայտնում են, երևույթը կոչում ենք աշնանային գիշերահավասար, քանի որ գիշերվա և ցերեկվա տևողությունները հավասարվում են: Այս դեպքում խոսքն Արեգակի հորիզոնից բարձր և ցածր գտնվելու տևողության մասին է։
Իրական ցերեկն ավելի երկար է տևում ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով, երբ Արեգակի՝ հորիզոնից ներքև իջնելուց հետո էլ որոշ ժամանակ նրա պատկերը շարունակում է երևալ։ Դրան գումարվում է նաև մթնշաղի տևողությունը՝ մեր լայնությունների վրա 25-35 րոպե։
Ընդհանրապես տարվա եղանակների պատճառը Երկրի հասարակածի հարթության թեքվածությունն է Երկրի Արեգակի շուրջ պտտման ուղեծրի հարթության նկատմամբ (23.4 աստիճան):
Ըստ աղբյուրի, եթե հյուսիսային կիսագնդում սկսվում է աշունը, ապա հարավայինում հակառակը` սկսվում է գարունը, և եղանակը գնալով տաքանում է:
Աշնանային գիշերահավասարը Երկրի տարբեր հատվածներում կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 22֊ին, 23֊ին կամ 24֊ին։ Այս տարի այն տեղի է ունեցել Երևանի ժամանակով սեպտեմբերի 22֊ին ժամը 16։43֊ին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան