Իրավունք 19:03 24/09/2024 Հայաստան

Պահանջում ենք՝ Ադրբեջանը դադարեցնի Արցախում գտնվող մշակութային ժառանգության ոչնչացումը․ հայտարարություն

Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանցը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող շարունակական վայրագություններն ու վանդալիզմը:

«Հայաստանի և հայ ժողովրդի սերնդեսերունդ մեզ փոխանցված պատմական և մշակութային հարստությունն այսօր վտանգի տակ է և անօրինական ու անմարդկային գործողությունների է ենթարկվում Ադրբեջանի կողմից:

Արցախի ու տարածաշրջանի մշակութային ժառանգությունը վերջին 30 տարիների ընթացքում անդառնալի կորուստներ է կրել Ադրբեջանի կողմից, հատկապես Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, որտեղ ավերվել են 89 հայկական եկեղեցիներ, 20000 գերեզմաններ և ավելի քան 5 000 խաչքարեր։

2020 թվականի նոյեմբերի 9-ի զինադադարից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 1456 պատմական և մշակութային հուշարձան, հիմնականում՝ հայկական, Ադրբեջանը զգալի չափերով և միտումնավոր վնաս է հասցրել հայկական մշակութային ժառանգությանը։
Հայկական մշակութային ժառանգության ոչնչացման համակարգված բնույթը
1. Համակարգված բնույթ.
- վնասները և ավերածությունները վերաբերում են տարբեր տարածքների բազմաթիվ հուշարձանների,
- ավերվել են հատկապես հայկական մշակութային ծածկագիր կրող օբյեկտները (եկեղեցիներ, խաչքարեր, գերեզմանատներ),
- ավերածությունների մեծ մասը տեղի է ունեցել ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո։

2. Ականատեսների վկայություններ.
- տեղի բնակիչները և միջազգային դիտորդները հաստատել են վանդալիզմի և հուշարձանների ոչնչացման դեպքերը։

3. Կոնկրետ օրինակներ
-Շուշիի Սուրբ Ամենափրկիչ (Ղազանչեցոց) եկեղեցու թիրախավորված գնդակոծում,
- Շուշիում Հայոց ցեղասպանության և պատերազմների զոհերի հիշատակի կոթողի ավերում,
- Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու քանդում,
- Ջաբրայիլի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու անհետացում,
-12-րդ դարի Խուդաֆերինի պատմական կամրջի ոչնչացում,
- 12-րդ դարի Ջուլֆայի գերեզմանատան ոչնչացում,
- Այլ եկեղեցիների, խաչքարերի և պատմական հուշարձանների վնասում կամ ոչնչացում (օր.՝

Մեխակավանի, Մատաղիսի եկեղեցիներ)։
Այս գործողությունները վկայում են հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված համակարգված քայլերի մասին, որոնք վտանգում են ոչ միայն հայկական, այլև համաշխարհային մշակութային արժեքները:

Դատապարտելի է, որ Ադրբեջանի պետական վարչակարգը բռնազավթված Արցախում միջազգային իրավունքների խախտմամբ, հետևողականորեն ջնջում է ոչ միայն հայկական ներկայությունը և պատմությունը Արցախի տարածքում, այլ նաև համաշխարհային պատմության ու մշակույթի մեծագույն երաշխավորներ հանդիսացող այլ պետությունների հայազգի քաղաքացիներին առնչվող համալիրներն ու արձանները։ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական զոհերն են Խորհրդային Միության նշանավոր զորահրամանատար, Խորհրդային Միության մարշալ, ԽՍՀՄ պաշտպանության փոխնախարար, ԽՍՀՄ կրկնակի հերոս Հովհաննես Խաչատուրի Բաղրամյանի արձանը, Ամերիկայի քաղաքացի՝ մեծ բարերար ու գյուտարար Ալեք Մանուկյանի արձանը  Ստեփանակերտի Պոլ Էլյուար Ֆրանկոֆոնիայի Կենտրոնի հարևանությամբ գտնվող աշխարհահռչակ շանսոնյե, Ֆրանսիայի քաղաքացի լեգենդար Շարլ Ազնավուրի հուշարձանը։

Հանրահայտ է, որ Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը մշակութային օբյեկտների պաշտպանությունը զինված ընդհարումների ժամանակ իրենց պաշտպանության տակ են վերցնում, իսկ Միջազգային քրեական դատարանի կանոնադրության 8-րդ հոդվածը օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է համարում: Բայցևայնպես, հայկական հետքը վերացնելու ադրբեջանական մոլուցքը չի ճանաչում մարդկային ու համամարդկային, միջազգային ու ներպետական,  համաշխարհային ու բարոյական և ոչ մի սահման։

Տարածաշրջանում մշակութային, կրոնական կամ պատմական ժառանգության ակունքների հետագա ոչնչացումից, անտեսումից կամ փոփոխելուց զերծ մնալու՝ Ադրբեջանին ուղղված միջազգային կառույցների կոչերն ու բանաձևերը, որոնց հիմքում ընկած են միջազգային այնպիսի կարևոր փաստաթղթեր ու հանրահայտ սկզբունքներ, ինչպիսիք են Արդարադատության միջազգային դատարանի (ICJ) որոշումները, ԵՄ Խորհրդի եզրակացությունները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաներն ու հռչակագրերը, ՄԱԿ-ի, Հաագայի կոնվենցիաներն ու արձանագրությունները, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը», միջազգային կոնվենցիաներն ու Եվրոպական միության սկզբունքները, շարունակում են մնալ անհետևանք։

Չնայած իրավիճակի լրջությանը՝ մշակութային հուշարձանների ոչնչացման փաստերը հաստատող միջազգային լայնածավալ հետաքննություններ չեն իրականացվում։ Այնուամենայնիվ, միջազգային մի շարք կազմակերպություններ և երկրներ այս կապակցությամբ շարունակում են մտահոգություն հայտնել. Եվրախորհրդարանն  ընդունել է Ադրբեջանի գործողությունները դատապարտող մի քանի բանաձևեր և հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված կոչեր։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ Amnesty International-ը, Human Rights Watch-ը և այլք մտահոգություն են հայտնել ավերածությունների մասին հաղորդումների վերաբերյալ և կոչ են արել անկախ հետաքննություն անցկացնել։

Մենք կոչ ենք անում մշակութային ժառանգության պահպանության միջազգային, տարածարջանային, ներպետական ու ազգային բոլոր դերակատարներին, մասնավորապես՝ UNESCO (United Nations Educational, Scientific and Cultural Organization), ICOMOS (International Council on Monuments and Sites), Blue Shield International, Council of Europe և իրավունքների բոլոր պաշտպաններին, անմիջապես միջամտել և կանխել այս սարսափելի գործընթացը:

Մեր պահանջն է, որ Ադրբեջանը դադարեցնի Արցախում գտնվող մշակութային ժառանգության ոչնչացումը և ապահովի մշակութային ժառանգություն հանդիսացող օբյեկտների պահպանումը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու չափանիշների համահունչ»,- ասվում է հաղորդագրությունում։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am
12:49
Պուտինը հնարավոր է համարել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը
Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման հնարավորությունը։ Այդ մասին նա հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
12:11
Թուրքիայում ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ
Թուրքիայի Մուղլա քաղաքում ուղղաթիռը վթարի է ենթարկվել հիվանդանոցի շենքին բախվելուց հետո։ Դեպքի մասին կիրակի օրը հայտնել է Habertürk...
Աղբյուր` Panorama.am
12:02
Շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել է տղամարդու մшրմին
Դեկտեմբերի 22-ին, ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում գտնվող Բեեր Շևայի քաղաքի խանութում. Ալեքսանդր Լապշին
Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հաճելի անակնկալ՝ հայկական հյութեր և կոմպոտներ Իսրայելի հարավում...
Աղբյուր` Panorama.am
10:40
Այսօրվա և առաջիկա երեք օրերի եղանակի տեսությունը
Երևանում դեկտեմբերի 22-ի գիշերը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի գիշերը հնարավոր է թույլ...
Աղբյուր` Panorama.am
10:33
«Թիթեռի» որդին և ընկերը եկել են հաշվեհարդարի, ինչի հետևանքով վիրավոր կա
Դեկտեմբերի 16-ին ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ՀՀ ՆԳՆ...
Աղբյուր` Panorama.am
09:48
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է
Կամչատկայում անհետացած Ան-2 ինքնաթիռը հայտնաբերվել է, ինքնաթիռում գտնվող մարդիկ ողջ են։ Այդ մասին հայտարարել է Կամչատկայի երկրամասի ԱԻ նախարար...
Աղբյուր` Panorama.am
09:23
Հայաստանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց կա
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
23:07
Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է. «Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի,...
Աղբյուր` Panorama.am
22:47
Նազենի Հովհաննիսյան. Մայրս երեք սիրած արտահայտությունն ուներ
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «մի մոլորակ կա երկնքում. Մայրս է... Կիրակիները՝ խնկաբույր, մորս հոտն...
Աղբյուր` Panorama.am
22:36
Իմ միակ այիբը եղել է այն, որ Նիկոլի իշխանության օրոք Գեղարքունիքի մարզպետ եմ եղել. Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը տարիներ առաջ հայտարարգրել է 8 մլն դրամարժողությամբ մատանի։ Tribune.am-ին այսօր տված...
Աղբյուր` Panorama.am
21:42
«Փյունիկի» հարձակվողն ամուսնացել է
«Փյունիկի» հարձակվող Սանի Բուհարին ու նրա ընտրյալ Նանան ամուսնացել են։ Այս մասին հայտնում են ակումբից՝ նորապսակներին աղթելով...
Աղբյուր` Panorama.am
21:15
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու
Ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացրած Արցախի Շուշի բերդաքաղաք է այսօր տեղափովել 191 ադրբեջանցի։  49 ընտանիքների անդամներին...
Աղբյուր` Panorama.am
20:41
Թիվ 77 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել ինքնագլորով ընթացող 2 անչափահաս տղաների
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում Երևանի բնակիչ 54-ամյա...
Աղբյուր` Panorama.am
20:21
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
Գերմանիայի  Մագդեբուրգ քաղաքում ողբերգական դեպքից հետո քաղաքային իշխանությունները որոշում են կայացրել փակել Սուրբ ծննդյան տոնավաճառը։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ողբերգական վթար հարևան Իրանում
Իրանի Լորեստան նահանգում ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել ձորակը։ «Մեհր» գործակալության փոխանցմամբ,  վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:46
Աշոտյան. Քանի դեռ ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք ապրել 2020-ի նոյեմբերի 10-ի մեջ
«2018-ին ժողովրդին խոստացել էին «կուրորտ», 2020-ին մտցրեցին ցեխի վաննայի մեջ, որը հետզհետե դառնում է գերեզմանափոս»,-ասել...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հայաստանում համակարգային կոռուպցիան դեռևս հաղթահարված չէ. Հայաստանի ՔԿՀ-ների հակակոռուպցիոն կոալիցիա
Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիան մտահոգիչ է համարում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի...
Աղբյուր` Panorama.am
19:15
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարութ հարուցել ...
Աղբյուր` Panorama.am
18:48
Արփինե Հովհաննիսյան. Կառավարության որոշման հետևանքով կթանկանան նաև նոտարական ծառայությունները
Կառավարության որոշման հետևանքով հաջորդ տարի կթանկանան նաև նոտարական ծառայությունները։ Սպասվելիք թանկացումների մասին ինսթագրամի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}