Աֆղանստանում կատուներն ավելի մեծ ազատություն ունեն, քան կանայք. Հոլիվուդյան դերասանուհու ելույթը ՄԱԿ-ում
Աֆղանստանում կատուներն ավելի ազատ են, քան կանայք։ Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ հայտարարել է հոլիվուդյան դերասանուհի Մերիլ Սթրիփն ու կոչ արել միջազգային հանրությանը դադարեցնել թալիբների բռնաճնշումները։
BBC-ի փոխանցմամբ, դերասանուհին իր խոսքում նշել է՝ նույնիսկ կենդանիներն այժմ ավելի շատ իրավունքներ ունեն Աֆղանստանում՝ կանանց նկատմամբ սահմանափակումների ավելացումից հետո:
Ի պատասխան՝ թալիբների խոսնակն արձագանքել է, որ իրենք «մեծ հարգանքով են վերաբերվում» կանանց և «երբեք նրանց չեն համեմատի կատուների հետ»:
Դերասանուհու ելույթը հետևել է անցած ամիս թալիբների կառավարության՝ «բարոյականության օրենքների» նոր փաթեթ ներկայացնելուն։ Նոր սահմանափակումների համաձայն, հանրային վայրերում կանանց ձայնը չպետք է լսվի, կանայք իրավունք չունեն ուղիղ նայել այն տղամարդկանց աչքերին, ում հետ արյունակցական կամ ամուսնական կապ չունեն: Կանայք տանից դուրս գալուց պետք է ամբողջությամբ ծածկեն դեմքն ու մարմինը։ 12 տարեկանից բարձր կանանց և աղջիկներին արգելվում է հաճախել դպրոցներ, այգիներ, մարզասրահներ և սպորտային ակումբներ։
«Այսօր Քաբուլում էգ կատուն ավելի շատ ազատություն ունի, քան կինը: Կատուն կարող է նստել և դեմքին զգալ արևի ջերմությունը, այգում նա կարող է հետապնդել սկյուռին։ Այսօր Աֆղանստանում սկյուռը ավելի շատ իրավունքներ ունի, քան աղջիկը, քանի որ թալիբների կողմից հանրային այգիները փակվել են կանանց և աղջիկների համար։ Թռչունը կարող է երգել Քաբուլում, իսկ աղջիկը՝ ոչ։ Սա արտասովոր է» -ասել է Սթրիփը։
Թալիբանի քաղաքական գրասենյակի ղեկավար Սուհեյլ Շահինն ու նշել. «Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում նրանց դերին որպես մայր, քույր և կին։ Նրանք ընտանիքի և հասարակության կարևոր մասն են, բայց մենք երբեք նրանց չենք համեմատում կատուների հետ», - ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան