Այստեղ՝ Եռաբլուրում, մենք տանն ենք. Արցախցի Զարինե Բաբայան
«Դժվար է խոսել իմ սեփական որդու ու ամբողջ մի մատղաշ սերնդի մասին անցյալով։ Այսօր մեզ բոլորիս համախմբել է այստեղ ընդհանուր վիշտը, անասելի ցավն ու կարոտը»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությունն ասաց արցախցի, զոհված զինծառայողի մայր Զարինե Բաբայանը։
Նա նշեց՝ «Եռաբլուրում», որոշ չափով իրենց հայրենիքում են, որովհետև այստեղ են ննջում հայրենիքին նվիրյալները։
«Եռաբլուրում մենք տանն ենք, այո տանն ենք, որովհետև այստեղ են գտնվում մեր անբաժան մասնիկները, այստեղ են գտնվում մեր հարազատերը, եղբայրները, ամուսինները»,- նշեց տիկին Զարինեն։
Նա ցավով ասաց, որ արցախցիներին պատուհասած արհավիրքից մեկ տարի անց էլ շատերի զավակների ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ։
«2020 թվականից հետո ի վեր բախտավոր էին համարվում այն ծնողները, որոնց երեխաներն ունեն գերեզման, սակայն այսօր էլ շատ-շատերը հնարավորություն չունեն այցելելու իրենց զավակների գերեզմանը, խունկ ծխել, ծաղիկ խոնարհել»,- ասաց Զ.Բաբայանը։
Նրա խոսքով, յուրաքանչյուր արցախցու երազանքն է՝ մի օր վերադառնալ հայրենիք՝ Արցախ. «Մեր հերոսներին հայրենիք ենք պարտք։ Եկեք միաբանվենք, մի բռունցք դառնանք, որպեսզի մի օր կատարվի մեր երազանքը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան