Էրդողանը Նեթանյահուին համեմատել է Հիտլերի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երեքշաբթի օրը ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ասել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին պետք է կանգնեցնի մարդկությունը, ինչպես կանգնեցվեց նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերը։ «ՌԻԱ նովոստի»-ն է մեջբերել նրա խոսքերը։
«Միջազգային հանրությունը պետք է մեխանիզմ մշակի պաղեստինցի խաղաղ բնակիչներին Իսրայելի գործողություններից պաշտպանելու համար: Ինչպես մարդկության դաշինքը 70 տարի առաջ Հիտլերին կանգնեցրեց, Նեթանյահուն և նրա մարդասպան ցանցը պետք է կասեցվեն «մարդկության միության» կողմից»,- ասել է թուրք ղեկավարը Նյու Յորքում ունեցած ելույթում:
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանի հարավում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի
- Նեթանյահուն հրամայել է կանխարգելիչ հարված հասցնել Լիբանանում
- Նեթանյահուն չեղարկել է թուրքական ապրանքների ներկրման սահմանափակումները