Լիբանանի հարավում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի
Երկուշաբթի օրը Լիբանանի հարավային և արևելյան բնակավայրերի վրա իսրայելական օդային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի, այդ թվում՝ 50 երեխա։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Լիբանանի ժամանակավոր կառավարության առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը։
Նախկինում հայտնել էին 492 զոհի և 1645 վիրավորի մասին։
«Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ավիահարվածների հետեւանքով զոհերի թիվը հասել է 558-ի, այդ թվում՝ 50 երեխա եւ 94 կին»,- ասել է Աբյադը։
Երկուշաբթի առավոտից իսրայելական ավիացիան սկսել է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանի հարավում և արևելքում գտնվող բնակավայրերին։ Հարձակման են ենթարկվել տասնյակ գյուղեր և մի շարք շրջանային բնակավայրեր։ Վիրավորվել են մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ։ «Հեզբոլլահի» մարտիկներն իրենց հերթին տասնյակ հրթիռներ են արձակել հյուսիսային Իսրայելի ուղղությամբ: Լիբանանի կառավարությունն արդեն կոչ է արել ՄԱԿ-ին միջամտել և դադարեցնել Իսրայելի ագրեսիան։
Հարակից հրապարակումներ`
- Լիբանանը հայտարարել է, որ մեկ օրում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 274-ի, որից 21-ը երեխա են
- Լիբանանում զոհվել է առնվազն 274 մարդ, այդ թվում՝ 21 երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին