«Հրապարակ». Իրավապահներն առգրավել են Կապանի համայնքապետարանի ֆինանսական փաստաթղթերը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Անցած շաբաթվա վերջին իրավապահներն առգրավել են Կապանի համայնքապետարանի՝ սուբվենցիաներին վերաբերող ֆինանսական փաստաթղթերը, կապարակնքել «Նորոգշին» ընկերությունը, առգրավել ՍՊԸ-ի փաստաթղթերը։ ՍՊԸ-ն պատկանում է համայնքապետ Գևորգ Փարսյանի հորը, որը սուբվենցիաների մեծ մասն է իրականացնում։
Փարսյանն իրավապահների ուշադրության տակ է հայտնվել այն պահից ի վեր, երբ ամիսներ առաջ, Բագրատ սրբազանի՝ Սյունիք այցի ժամանակ, ի տարբերություն մյուս համայնքապետերի, ջերմ ընդունելության արժանացրեց նրան։ Փաստորեն, ամիսներ շարունակ աշխատել են նրա ուղղությամբ։ Երեկ ողջ օրվա ընթացքում Փարսյանը և համայնքապետարանից որևէ մեկը չպատասխանեց մեր հարցերին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։