Հարսանիքի շարասյան «յաշիկ»-ները բախվել են միմյանց
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, «Mercedes G 500» մակնիշի ավտոմեքենաների մասնակցությամբ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի փոխացմամբ, ժամը 14:50-ի սահմաններում Տիգրանյան (ժողովրդին հայտնի «կարտոֆիլ վաճառողների») փողոցում բախվել են 21-ամյա Էրիկ Խաչատրյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «01 DU 015» համարանիշի, 23-ամյա Արթուր Գալուստյանի վարած «Mercedes G 55» մակնիշի «70 WW 101» համարանիշի և 21-ամյա Դավիթ Ասլանյանի վարած «Mercedes G 500» մակնիշի «37 CK 552» համարանիշի ավտոմեքենաները:
Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմնանազատել են նույն վաշտի պարեկ Արսեն Բագրատյանն ու կրտսեր պարեկ Անդրանիկ Ալավերդյանը: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «յաշիկավարները» մեկնում էին հարսանեկան արարողության, իսկ սպիտակ յաշիկի մեջ եղել է հարսանիքի «ազապը»: