ՊԵԿ. Ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ոչ անձնական օգտագործման ապրանքների հայտարարագիրը կարող է լրացվել նաև մաքսային մարմնի կողմից
Պետական եկամուտների կոմիտեն, մաքսային բարեփոխումների շրջանակում, նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում ֆիզիկական անձանց ոչ անձնական օգտագործման ապրանքների համար հայտարարագիր կարող է լրացվել նաև մաքսային մարմնի կողմից։
Նորամուծության արդյունքում փոստային կամ սուրհանդակային ծառայություն մատուցող կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անունով փոխադրվող ապրանքները, որոնք չեն դիտարկվում անձնական օգտագործման ապրանքներ, այսուհետ հնարավոր է հայտարարագրել ոչ միայն մաքսային միջնորդների կողմից կամ ինքնահայտարարագրմամբ, այլև քաղաքացու ցանկությամբ՝ մաքսային մարմինն իր փոխարեն կարող է լրացնել ապրանքների հայտարարագիրը, որն իրականացվում է առցանց և անվճար:
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության աշխատակիցները, ֆիզիկական անձանց ներկայացրած դիմումի և փասատթղթերի հիման վրա, կարճ ժամանակահատվածում լրացնում են ապրանքային հայտարարագիրը, այնուհետև էլեկտրոնային եղանակով ներկայացնում դիմումատուի վավերացմանը: Մաքսային մարմնի ներկայացրած ապրանքային հայտարարագիրը ֆիզիկական անձը կարող է վավերացնել էլեկտրոնային ստորագրությամբ կամ ձեռագիր ստորագրությամբ՝ սքանավորված տարբերակն էլեկտրոնային եղանակով ուղարկելով մաքսային մարմնին։
Ապրանքների հայտարարագրի ներկայացման արդյունքում առաջացած մաքսային վճարները ֆիզիկական անձը նույնպես կարող է վճարել առցանց՝ «մեկ պատուհան» հարթակում, ինչպես նաև ցանկացած բանկային հավելվածի կամ բանկի միջոցով՝ վճարում կատարելով համապատասխան հաշվեհամարներին: Մաքսային գործառնությունների ավարտից հետո դիմումատուն ապրանքները կարող է ստանալ առաքանիներ փոխադրող ընկերությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին