ՍԴ-ն այսօր կքննի ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգի սահմանադրականության հարցը
Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով այսօր կքննի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
ՍԴ անդամ Սեդա Սաֆարյանը դատարան մտնելուց առաջ լրագրողներին ասաց, որ վերաբերմունքը փաստաթղթի նկատմամբ կարտահայտի որոշմամբ։
«Ամեն ինչի մեջ խութեր կան, պարզապես դրանք պետք է հաղթահարվեն»,- նշեց Սաֆարյանը։
ՍԴ անդամ Վահե Գրիգորյանն ասաց, որ զեկուցող դատավորներից է, մինչև որոշում կայացնելը կարծիք չեն կարող արտահայտել կանոնակարգի վերաբերյալ։
Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրել են սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Սեպտեմբերի 5-ին Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վավերացմանը, որից հետո փաստաթուղթը ուղարկվել էր Սահմանադրական դատարան։
Կանոնակարգի համաձայն, Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին
- Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը
- Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ
- Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգ