Ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը Հայաստանում լինի լիարժեք՝ իր օրենսդիր ու գործադիր բոլոր կանոններով. Վրթանես Սրբազան
«Մեր արժանապատվությունը և համայն հայության խաչն այսօր Արցախն է, որը գերեվարված է»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում «Արցախի կանչը» հուշակոթողի հիմքի օծման՝ հիմնարկեքի արարողությանն ասաց Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
Վրթանես Սրբազանը նշեց. «Այսօր ինքներդ մտածեք, թե ինչ է պետք Արցախը գերությունից ազատելու համար, որպեսզի նորից վերականգնվի հայի, քրիստոնյայի արժանապատվությունը: Իմ թիկունքին կանգնեցված է երկու դրոշ՝ Հայաստանի և Արցախի: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի Հանրապետությունը ոչ միայն գոյություն ունենա, այլև կարողանա իրականացնել իր առաքելությունը: Ուստի ամեն ինչ պետք է անենք, որ Արցախի Հանրապետությունը Հայաստանում լինի լիարժեք՝ իր օրենսդիր ու գործադիր բոլոր կանոններով: Այս է միակ գերնպատակը, որպեսզի Արցախը տեսանելի լինի և Սփյուռքի, և միջազգային հանրության համար»։
Հարակից հրապարակումներ`
- Սա կլինի սրբավայր արցախցիների համար. Եռաբլուրում կայացավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքը
- Նրանց սրբություն դարձած գերեզմանները մնացել են օկուպացված Արցախում
- Այստեղ՝ Եռաբլուրում, մենք տանն ենք. Արցախցի Զարինե Բաբայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան