«Կասպերսկի». Հայաստանում գտնվող օգտատերերի վրա ծածկագրող շորթիչների գրոհների քանակը քառապատկվել է
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2024-ի առաջին 8 ամիսներին հետ են մղել Հայաստանում գտնվող կորպորատիվ և տնային օգտատերերի համակարգիչների վրա ծածկագրող շորթիչների 26 149 գրոհ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում հետ է մղվել 6 397 գրոհ։ Այդ գրոհների քանակն ավելի քան քառապատկվել է։
Ընկերության փորձագետները զգուշացնում են, որ ծածկագրող ծրագրերի զոհ դարձած օգտատերերին խորհուրդ է տվում ոչ մի դեպքում փրկագին չվճարել ֆայլերի ապածածկագրման համար, քանի որ դա չի երաշխավորում ֆայլերին հասանելիության վերադարձը, բայց չարագործներին հաստատ կմղի վնասաբեր ծրագրի հետագա տարածման։
Անհրաժեշտ է նաև միջադեպի մասին տեղեկացնել իրավապահ մարմիններին, փորձել տեղեկատվություն գտնել այն մասին, թե հենց որ ծրագիրն է գրոհել սարքը կամ դիմել փորձագետներին. հնարավոր է, որ ֆայլերն ապածածկագրելու հնարավորություն ընձեռող ծրագիրն արդեն գոյություն ունի, և անվտանգության մասնագետները կկարողանան օգնել փաստաթղթերին հասանելիությունը վերականգնելու գործում։ Ծածկագրող տրոյացիների գրոհները հաճախ ուղեկցվում են ստիլերով վարակմամբ, որը համակարգչից գողանում է տվյալները, ներառյալ՝ գաղտնաբառերը:
«Կասպերսկի»-ի տվյալներով՝ Հայաստանում 2024-ի հունվար-օգոստոսին, 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ, 12%-ով աճել է առցանց գրոների (վեբ կամ համացանցի միջոցով գրոհներ) թիվը՝ 1 026 830 գրոհ 915 892-ի դիմաց։
Երկրում կորպորատիվ և տնային օգտատերերի համակարգիչների վրա ստիլերների գրոհների քանակը նույնպես մնում է բարձր մակարդակի վրա: 2024-ի առաջին 8 ամիսներին դրանք եղել են 10 690-ը, աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 6%: