Ասլանյան. Երեք կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները միասին կազմում են 517 մլրդ դրամ
«Վերջին տասը տարին հեշտ չի եղել կենսաթոշակային ֆոնդերի համար՝ տատանողականության առումով։ Այսօր կարող ենք հստակ ասել, որ ֆոնդերը կենսունակ են գտնվել՝ անցնելով բազմաթիվ շոկերի միջով»,-լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ամունդի-Ակբա» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանը։
Նրա խոսքով, օգոստոսի դրությամբ ընկերության կողմից կառավորվող երեք կենսաթոշակային ֆոնդերի ակտիվները միասին կազմել են 517 մլրդ դրամ։
«Վերջին տասը տարիների ընթացքում տպավորիչ աճ է եղել։ Միջին հաշվով, տարեկան ֆոնդերն աճել են 30-40 տոկոսով։ Հետաքրքիր է, որ 517 մլրդ-ի շուրջ 20 տոկոսը ձևավորվել է կառավարման արդյունքում, դրանք ներդրվել են և Հայաստանում, և Հայաստանից դուրս, գեներեցրել են եկամուտ, որը կազմում է 107 մլրդ դրամ»,-ասաց նա։
Այս տարվա սկզվից ֆոնդերն աճել են 100 մլրդ դրամով, որից եկամուտը կազմել է 34 մլրդ դրամը։
Մանրամասները՝ տեսանյութում։