Ալիևը բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել. Աբրահամյան
«Ադրբեջանի նախագահն Ադրբեջանում նոր ձևավորված խորհրդարանի առաջին նիստում բավականին կոշտ և վտանգավոր հայտարարություններ է հնչեցրել»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Վերջինս անդրադառնալով Հայաստանի ռազմական գնումներին նշել է, որ այն երկրները, որոնք զինում են ՀՀ-ին, ուղիղ պատասխանատվություն են կրելու ապագայում սպասվող իրադարձությունների համար:
«Թե ինչ է իրենից ներկայացնում «ապագայում սպասվող իրադարձություն» ձևակերպումը կարելի է կանխատեսել, բայց դա ակնհայտորեն ոչ մի առնչություն չունի ՀՀ կառավարչի` ՄԱԿ-ում հնչեցված «ապագա կա» կարգախոսի հետ:
Ադրբեջանը տևական ժամանակ է քարոզչական, դիվանագիտական ջանքեր է գործադրում ՀՀ-ի ռազմական գնումները Ադրբեջանի դեմ ռևանշի նախապատրաստություն ներկայացնելու համար, ըստ այդմ` նախապես ագրեսորի պիտակ դաջելով ՀՀ գործող իշխանության դեմքին:
Սակայն իրադրությունը, մեղմ ասած, լրիվ այլ է: Իրականում Ադրբեջանն է խոշոր մասշտաբներով զինվում, որի նպատակը Հայաստանի գլխին իջեցված նախապայմանների ամբողջական բավարարմանը հասնելն է»,- գրել է Աբրահամյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես ուզում եմ Ապագայի գագաթաժողովում հնչեցնել այդ համոզմունքը՝ «Ապագա կա». Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
- Ինչքան էլ կզեք Ալիևի առաջ, խաղաղություն չի լինելու․ Ոսկան Սարգսյան
- Ալիևը «ոչ ադեկվատ» է գնահատել Հայաստանի քայլը
- Օկուպացված Արցախում Ադրբեջանը 2020-ի պատերազմից հետո բնակեցրել է ավելի քան 8000 մարդ, ծախսել 19 միլիարդ մանաթ
- Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման տարելիցին Ալիևն այցելել է Ստեփանակերտ և Շուշի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան