Միջազգային հանրությունը թեթևացած շունչ քաշեց ՄԱԿ-ում Փաշինյանի հայտնությունից իմանալով, որ «ապագա կա´». Զուրաբյան
«Միջազգային հանրությունը թեթևացած շունչ քաշեց սեպտեմբերի 23-ին, ՄԱԿ-ի Գլխավոր Ասամլեայի նիստին հնչած Նիկոլ Փաշինյանի հայտնությունից իմանալով, որ «ապագա կա´»»,- գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադռանլով նախօրեին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած «Ապագայի գագաթնաժողովում» Նիկոլ Փաշինյանի ելույթին։
«Այդ օրը Հայաստանը հեղափոխություն կատարեց դիվանագիտության մեջ, դառնալով պատմության մեջ առաջին երկիրը, որը ՄԱԿ-ի Գլխավոր Համաժողովում վեհաբար չզբաղվեց քաղաքականությամբ և սեփական շահերի պաշտպանությամբ, ընդհանրապես չշոշափեց Հայաստանի անունը կամ նրա խնդիրները, այլ դիմեց ամբողջ աշխարհի համար օրինակելի փիլիսոփայական ներշնչման վրա հիմնված մեդիտացիայի:
Նիկոլ Փաշինյանի ելույթի բովանդակությունը.
- «Ապագա կա» ոչ միայն Հայաստանի համար, այլև ամբողջ աշխարհի համար:
- Ապագայի բանալին` հենվել «պոզիտիվ նարատիվների» վրա:
- Անցյալը արդեն եղել պրծել է, ներկայում շատ բան փոխել հնարավոր չէ, պետք է կենտրոնանալ ապագայի ձեւավորման վրա:
- Ինչ լինում է իրականության մեջ, նախ տեղի է ունենում մեր մտքերի մեջ:
- Սկզբում էր Խոսքը, Խոսքը Աստծու հետ էր, և Խոսքը Աստված էր:
- Հետևաբար, պետք է սկսել լավ խոսքերից, որպես թեորեմ առաջ քաշել «Ապագա կա´» կարգախոսը և ապացուցել այն:
Ժողովուրդ ջան, կարճ ասած` աննախադեպ ք...-ի մեջ ենք»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի ելույթը շոկի մեջ է գցել քաղաքագետին
- Ես ուզում եմ Ապագայի գագաթաժողովում հնչեցնել այդ համոզմունքը՝ «Ապագա կա». Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից