Վրաստանում Yandex տաքսի ծառայությանը տուգանել են
Վրաստանի՝ Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը հայտարարել է, որ Ridetech Georgia-ն, որը տաքսի ծառայություն է առաջարկում մարդկանց «Yandex GO» և «Yandex Pro» հավելվածների միջոցով, խախտել է երկրի օրենսդրությունը։
Մոնիտորինգի միջոցով պարզել են, որ Yandex հավելվածը միացված է Ռուսաստանի Դաշնության տարածքում տեղակայված սերվերներին։ Այսպիսով, Վրաստանի Անձնական տվյալների պաշտպանության ծառայությունը հաստատել է օգտատերերի IP հասցեներն «այլ պետության» փոխանցման կամ հասանելիության փաստը։
Գերատեսչության տվյալներով՝ Ridetech Georgia-ն ավելի վաղ թույլտվություն էր խնդրել ուղևորների, վարորդների անձնական տվյալները Ռուսաստանի Դաշնություն փոխանցելու համար, սակայն մերժվել էր։
Նրան տուգանել են 4000 լարիով (մոտ 1465 դոլար) և կարգադրել դադարեցնել անձնական տվյալների փոխանցումը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին