ՍԴ նախագահը՝ Հրայր Թովմասյանի շուրջ ծավալված գործընթացների մասին
«Չի կարող որևէ միջազգային պայմանագիր, որը Սահմանադրությամբ նախատեսված կարգով պետք է վավերացվի ու վավերացման ենթակա է, առանց Սահմանադրական դատարան անցնելու՝ գնա վավերացման։ Չկա որևէ պայմանագիր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։
Նա նշեց, որ եթե կա մի միջազգային պայմանագիր, որը պետք է վավերացվի, բայց չի վավերացվել, ուրեմն Հայաստանի համար իրավական ուժ չունի։
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
Հարցին՝ ահազանգեր կան, որ այս կանոնակարգը հակասում է պետության շահին, ինչպե՞ս է վերաբերում այս գնահատականներին, նա ասաց. «Դե բարձր դատարանը դրա համար էլ հավաքվել է, որպեսզի որոշի՝ հակասում է, թե չի հակասում։ Դատարանն իր հեղինավոր խոսքը կասի՝ հակասում է, թե ոչ։
Եթե խնդիր տեսնենք, մի կասկածեք, խնդիրը կարձանագրվի, եթե խնդիր չտեսնենք, ասելու ենք՝ խնդիր չկա»։
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի շուրջ ծավալվող գործընթացներին, Ա.Դիլանյանն ասաց. «Ես որպես անձ ուշադիր հետևում եմ, բայց որևէ կերպ չեմ միջամտում քրեական գործի քննությանը։ Իսկ որպես դատարան, որպես դատարանի դատավոր, դատարանի նախագահ, երբ որ կգա մեր ասելիքի ժամանակը, մենք անպայման կասենք»։
Հարակից հրապարակումներ`
- Իհարկե, տեսնում եմ խնդրահարույց հարցեր. Հրայր Թովմասյանը՝ ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգի մասին
- ՍԴ-ն այսօր կքննի ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգի սահմանադրականության հարցը
- Դատավորը մեղավոր ճանաչեց Հրայր Թովմասյանին, ապա ազատեց քրեական պատասխանատվությունից
- Հրայր Թովմասյանի գործով վճիռ կայացնելուց 5 րոպե առաջ Կարեն Անդրեասյանը Տաթևիկ Գրիգորյանին վստահեցրեց՝ տեղդ ազատ է.168.am
- Կխնդրեմ ՝ ոչ ոք ինձ չհամարի զոհ, ես զոհ չեմ և այս դատավճիռն էլ իմ մասին չէ․ Հրայր Թովմասյան
- Հրայր Թովմասյանը շնորհակալություն հայտնեց դատարանին
- Ես այլևս ասելիք չունեմ, գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ է. Հրայր Թովմասյան
- Եկեք վերջակետ դնենք, ի՞նչ եք ուզում ինձանից. Հրայր Թովմասյանը՝ Տաթևիկ Գրիգորյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան