Հոկտեմբերի 2-ից մուտք ենք գործելու պայքարի նոր փուլ, որը ես կոչել եմ հաղթանակի ու լույսի շրջան. Բագրատ Սրբազան
«Հոկտեմբերի 2-ից մուտք ենք գործելու պայքարի նոր փուլ, որը ես կոչել եմ հաղթանակի ու լույսի շրջան։ Հաղթանակով ձեռք բերված լույսի և լույսով ձեռք բերված հաղթանակի շրջան, ինչը լինելու է մեր համառ, աննահանջ ու հետևողական պայքարի առաջին ազդարարը»,- ուղիղ եթերում ասում է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Բագրատ Սրբազանը նշեց, որ հոկտեմբերի 2-ին՝ ժամը 18․30-ին, Հանրապետության հրապարակից կսկսվեն իրենց հետագա բոլոր գործողությունները։
«Այո՛, մենք քննարկել ենք մեր բոլոր գործողությունները, մեթոդաբանությունը, մարտավարությունը, որոնք մեզ խոչընդոտել են կամ ինչ-որ ձևով արգելել են, որ մեր ծրագրի վերջնարդյունքին հասնենք:
Այո՛, սա պայքար ու շարժում է, որը սահմանափակված չէ կուսակցական գաղափարախոսությամբ, այլ յուրաքանչյուրի պայքարն է, ովքեր հայրենիք ունեն՝ անկախ տարաձայնություններից, մեկնաբանություններից: Այս պայքարն անձնական գիտակցության, անձնական դրսևորման միջավայր պետք է դառնա յուրաքանչյուրիս համար: Եթե ոմանց համար սա քաղաքական գործընթաց է, ինձ համար սա կյանք է»:
Սրբազանի խոսքով, շատերն ասում են, թե պայքարը ծրագիր չկա. «Մեր ծրագիրը մեկն է՝ չաիրքի հեռացումը։ Նրանք, ովքեր ծրագիր ունեն, թող գան և իրականացնեն: Այս պայքարը բոլորինն է»:
Բագրատ Սրբազանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան