Չորս տարի քաղաքական հետապնդումներով, հալածանքներնով չկարողացան Գերասիմին լռեցնել. Փաստաբան
«100 օր է, ինչ ՀՅԴ ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը կալանքի տակ է: Քաղաքական հետապնդումները, ձերբակալումները, կալանքները Գերասիմ Վարդանյանի և նրա մերձավոր շրջապատի, կուսակցական և անկուսակցական ընկերների շուրջ սանձազերծվել են 2020թ. կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո և շարունակվում են մինչ օրս: Նոյեմբերի 9-ից հետո նրա դեմ հարուցվել են 10-ից ավել քրեական գործեր, որոնց մի մասը կարճվել են, իսկ մնացածով էլ արդարացվել է»,-գրում է փաստաբան Սոսե Չանդոյանը։
Նա նշում է.
«Այժմ Գերասիմ Վարդանյանը գտնվում է կալանքի տակ բոլոր իմաստներով հերթական ապօրինի, կեղծ, շինծու մեղադրանքով, որի շրջանակում Գերասիմը այցելել է Քննչական կոմիտե, երբ նույնիսկ այդ ժամանակ իր դեմ ոչ մի քրեական գործ հարուցված չի եղել՝ պահանջելով բաց թողնել իր ընկերներին: Հիշեցման կարգով մեջբերեմ նրա ուղղակի խոսքը.«Ես եմ ձեզ պետք, գալիս եմ, ընկերներիս բաց թողեք»:
Չորս տարի քաղաքական հետապնդումներով, հալածանքներնով ու բանտարկություններով այդպես էլ չկարողացան Գերասիմին լռեցնել ու հնազանդեցնել, ինչի հետևանքով այսօր արձանագրում ենք նրա հերթական բանտարկության 100 օրը։
Այս ամենի համատեքստում սակայն, ուշադրության է արժանի իրենց արդարության և ազատության մարտիկներ հռչակած որոշ իրավական կազմակերպությունների կամ անձանց՝ հաճախ կրավորական, ինչպես նաև չտեսնելու և չլսելու, շառից, փորձանքից հեռու մնալու կեցվածքը:
Անկախ ամեն ինչից, վաղ թե ուշ վերականգնվելու են Գերասիմի խաթարված իրավունքները և այս քրեական հետապնդումը ևս արժանանալու է սրանից առաջ նրա դեմ հարուցված տասնյակից ավել քրեական գործերի անփառունակ ճակատագրին։
Հ.Գ. Երբ Գերասիմ Վարդանյանին վերջին անգամ տեսակցության ժամանակ հարցրեցի, 100 օր է կալանքի տակ ես, ի՞նչ կասես, նա պատասխանեց.«130 տարվա ընթացքում մենք բազմաթիվ թշնամիներ ենք ունեցել, որոնցից շատերն այլևս գոյություն չունեն, բայց Դաշնակցությունը կա: Ես դաշնակցական եմ, քո դիմաց դաշնակցական է նստած, այսքանով ամեն ինչ ասված է»։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան