ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ
Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն սեպտեմբերի 24-ին, ժամը 10:53-ին տեղեկություն է ստացվել, որ Փոքր Վեդի-Ոսկետափ ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ-ին Փոքր Վեդի գյուղում բախվել են «UAZ» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1963 թ․) և «Dodge» (վարորդ` Լ. Շ., ծնված 1981 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդները և ուղևորները (Ա․ Կ․,ծնված 1990 թ․և Ա․ Շ․, ծնված 1985 թ․) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։
Փրկարարները հոսանքազրկել են «UAZ» մակնիշի ավտոմեքենան, փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները, տուժածներից մեկին մոտեցրել շտապօգնությանը և իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան