Նիկո՛լ, Կիպրոսի նախագահին հանդիպել ես, որ ի՞նչ անես. Էդուարդ Շարմազանով
ՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Շատ անհանգիստ եմ բարեկամ Կիպրոսի ժողովրդի համար…
Նիկո՛լ,Կիպրոսի նախագահին հանդիպել ես, որ ի՞նչ անես։
Ոդ պատմես, թե ինչպե՞ս ես հայրենի Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, թե՞ օրինակ ծառայես, որ քո նման հայրենիք հանձնելով լուծեն Կիպրոսի հարցը։
Ի՞նչ ունեն էլի միմյանց հետ խոսելու Փաշինյանն ու Քրիստոդուլիդեսը։
Առաջինը ընդունում է թուրքական պահանջներն ու հանձնում հայրենի Արցախը թուրքերին, իսկ երկրորդը՝ հրաժարվում է թուրքական պահանջները կատարել՝ կոչ անելով ազատել Կիպրոսի հյուսիսը թուրքական օկուպացիայից։
Աստված չանի Նիկոլը գայթակղի իր անվերջ հանձնելու քաղաքական օրինակով…»։
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայի նոր վարչապետը կդառնա պաշտպանության նախկին նախարար Իշիբան
- Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի հետ կգտնվի Նյու Յորքում