Օլիմպիադայում ցույց ենք տվել երբեւէ ունեցած լավագույն արդյունքը․ Էլինա Դանիելյան
Հայաստանի շախմատի հավաքականի խաղացող Էլինա Դանիելյանն, ամփոփելով Բուդապեշտում ավարտված Համաշխարհային Օլիմպիադան, գրում է․
«Օլիմպիադայում ցույց ենք տվել երբեւէ ունեցած լավագույն արդյունքը: Հիանալի մրցաշար էր եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր թիմակիցներիս, ովքեր պայքարեցին մինչեւ վերջ: Ես ու Աննա Սարգսյանը 3-րդ ու 4-րդ տախտակների վրա նվաճեցինք բրոնզե մեդալներ, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Մարիամ Մկրտչյանն էլ շատ լավ արդյունքներ գրանցեցին: Լիլիթը ֆանտաստիկ գործեց, որովհետեւ դժվար է մնալ խաղատախտակի բարձունքին: Հիանալի աշխատանք է: Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին»։
Համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Էլինա Դանիելյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և 3-րդ խաղատախտակի վրա նվաճել բրոնզե մեդալ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան