Իհարկե, տեսնում եմ խնդրահարույց հարցեր. Հրայր Թովմասյանը՝ ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգի մասին
«Խորհրդակցական սենյակում իմ դիտարկումները կբարձրաձայնեմ»,- լրագրողներին ասաց Սահմանադրական դատարանի անդամ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ դիտարկումներ ունի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննում է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
Հրայր Թովմասյանը նշեց, որ եթե խնդիրներ նկատել է, առաջին հերթին խորհրդակցական սենյակում կբարձրացնի, ապա նոր լրատվամիջոցների համար։
Կրկնվող հարցին՝ խնդրահարույց որևէ բան չի՞ տեսնում, նա ասաց. «Իհարկե, տեսնում եմ, կբարձրաձայնեմ խորհրդակացական սենյակում»։
Հարակից հրապարակումներ`
- ՍԴ-ն այսօր կքննի ՀՀ և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգի սահմանադրականության հարցը
- Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին
- Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների ստորագրած կանոնակարգը
- Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների միջև ստորագրված համատեղ գործունեության կանոնակարգը կուղարկվի ՍԴ
- Այսօր ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան