Մշակույթ 16:43 24/09/2024 Հայաստան

Հայաստանը մշակութազրկելու, հետո ընդհանրապես Հայաստանը ոչնչացնելու ծրագիր են իրականացնում. նկարչուհի Զարուհի Մուրադյան

«Անընդհատ հնչում է գույք, գույք, և մոռանում ենք, որ այս ամենը միայն գույք չէ, այս ամենը պատմություն է, այս ամենը արժեք է, այս ամենը Հայաստանի, մեր ժողովրդի արժեքն է»,- Հայաստանի նկարիչների միությունում Հայաստանի ստեղծագործական միությունների և այլ հասարակական կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող գույքերի նկատմամբ այդ կազմակերպությունների սեփականության իրավունքն անվավեր ճանաչելու և գույքերը պետականացնելու խնդրի վերաբերյալ ասուլիսում ասաց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։

Նա ընդգծեց, որ  Հայաստանի նկարիչների միությունն ամենակարևոր օղակներից մեկն է Հայաստանի մշակութային կյանքում․ «Եթե չլիներ Հայաստանի նկարիչների միությունը, Հայաստանի Ազգային պատկերասրահի շատ ու շատ սրահներ չէին համալրվի գոհարներով, եթե չլիներ Հայաստանի նկարիչների միությունը, այն բոլոր անվանի արվեստագետները չէի ունենա այն հնարավորությունը, որ ունեցել են դրսևորվելու, ցուցադրվելու, իրենց խոսքն ասելու, Հայաստանն արտերկրում ներկայացնելու»։

Նա նշեց, որ այս շենքը ստեղծվել է  նկարիչների համար, նկարիչների ջանքերով։

«Նկարիչների ներդրումն այս ամենի մեջ ակնհայտ է, ինչի մասին բոլորն են վկայում։ Այսօր կանգնած ենք մի խնդրի առջև, չեմ ուզում վարկաբեկել մյուս ՀԿ-ների, կազմակեպությունների գույքը, բայց կան արժեքներ, որոնք իրենց բնույթով տարբերվում են մնացած բոլոր գույքերից»,- ասաց Ս. Սաֆարյանը։

Նա նշեց, որ շատ վրդովված են, որովհետև ամիսներ շարունակ «շահագրգիռ կողմերով» քննարկում են, սակայն ստեղծագործական միությունները ներգրաված չեն այդ քննարկումներում։ 

«Մենք շահագրգիռ կողմ չե՞նք։ Այսինքն մենք չե՞նք կարող օգտակար լինել օրենքի մշակմանը, չէ՞ որ այս ամենը մեզ է վերաբերվում»,- հարցադրում է անում նա։ 

Ս. Սաֆարյանը տեղեկացրեց, որ ստեղծագործական միությունների նախագահների և այլ ՀԿ-ների անունից դիմում-նամակ են ուղարկել Նիկոլ Փաշինյանի՝ հանդիպելու ու քննարկելու ակնկալիքով։Միաժամանակ հույս հայտնեց, որ ապագայում նաև կհանդիպեն ԱԺ ներկայացուցիչների հետ։

«Հոկտեմբերի 30-ին Աբովյան 16-ում գտնվող Նկարիչների միության շենքի մասով դատարանը վճիռ պետք է կայացնի։ Եթե վճիռ կայացվեց՝ մենք էլ ի՞նչ օրենք կքննարկենք։
Աստված մի արասցե՝ վճիռ կայացվի, ըստ որի ստեղծագործական միությունների շենքերը պետականացվում են։ Այդ դեպքում մենք՝ միության նախագահներս, ի՞նչ օրենքի շուրջ ենք քննարկելու Ազգային ժողովում կամ այլ պատկան մարմիններում։ Եթե այս գույքն արդեն մերը չի լինելու, ի՞նչ օրենքի մասին են խոսելու»,- ասաց Նկարիչների միության նախագահը։

Նկարիչների միության անդամ Զարուհի Մուրադյանն ասաց, որ սա քաղաքական հարց է. «Բացառապես քաղաքական հարց է Հայաստանի մշակույթը,  ընդհանրապես Հայաստանը ոչնչացելու։ Պատահական չէ, որ զուգահեռաբար Ադրբեջանը մշակութային ջուրդ է անում Արցախում։ Զուգահեռաբար  Ալիևը Նիկոլի հետ անում են առայժմ մշակութային ցեղասպանություն մեր տարածքում։ Եկեք ամեն ինչ իրենց անուններով ասենք։

Առաջարկում եմ բոլոր միություններում հակընդդեմ հայց ներկայացնել կառավարության դեմ, անձամբ Սիսակ Գաբրիելյանի՝ չհաջողված լրագրողի,  մի հատ լակոտ, որ Քաջ Նազարի բախտով այսօր  դարձել է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի  հանձնաժողովի նախագահ։ Ոչ մի բանից գաղափար չունենալով՝ ինչ-որ մարդկանց ձեռքում գործիք է դարձել և հիմա սկզբից մի առաջարկ էր ուղարկել, մի քանի օր առաջ հանձնաժողովի նիստին լրիվ այլ առաջարկներ է ներկայացրել, որով ակնհայտ է, որ ամեն ինչ գնում է մեզ ունեցվածքից զրկելու ուղղությամբ։ 

Պետք է հասկանան... Չնայած նրանք ոչինչ չեն հասկանում, Հայաստանը մշակութազրկելու, հետո ընդհանրապես Հայաստանը ոչնչացնելու ծրագիր են անում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գլխավոր դատախազությունը հանդես էր եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:53
Քաղաքագետ. Ո՞վ կամ ովքե՞ր են ստիպել Հայաստանի իշխանություններին գաղտագողի ճանաչել Կոսովոյի անձնագրերը
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Թուրքիայի նախկին ԱԳ նախարար, նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն իր «Strategic deept»...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ադելյա Պետրոսյանը կրկին դարձավ մենասահքի Ռուսաստանի չեմպիոն
Գեղասահորդուի Ադելյա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է կանանց մենասահքի Ռուսաստանի չեմպիոնի տիտղոս։ Օմսկում անցկացվող...
Աղբյուր` Panorama.am
17:29
ԱԹՍ-ների մասայական հարձակում Կազանի վրա. Տուժածներին կտեղավորեն «Արմենիա» հյուրանոցում
Թաթարստանի մայրաքաղաք Կազանն այսօր առավոտյան ենթարկվել է անօդաչու թռչող սարքի զանգվածային հարձակման։ Ըստ իշխանությունների, ութ հարվածային...
Աղբյուր` Panorama.am
17:13
Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
16:43
Պետպատվերով տրամադրվող ծառայությունների դիմաց պետությունը պարտքեր չունի, իսկ ահա ապահովագրական ընկերությունները տարիներով պարտքեր ունեն կուտակած. Նանուշյան
Տրամադրված բուժծառայության դիմաց ապահովագրական ընկերությունները ինչո՞ւ չեն փոխհատուցում բժշկական հաստատություններին և ինչպե՞ս են կուտակվել...
Աղբյուր` Panorama.am
16:37
Տյումենում լողավազանում 15 երեխա թունավորվել է քլորից
Տյումենի մարզում լողավազանում լողալու հետևանքոսվ 15 երեխա և երկու մեծահասակ թունավորվել են քլորից։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
16:09
Խոշոր վթար Երզնկայում
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 11:45-ին  տեղեկություն է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Վթար Մարտունի-Գավառ ավտոճանապարհին
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 21-ին, ժամը 13:14-ին տեղեկություն է ստացվել, որ Վարդաձոր...
Աղբյուր` Panorama.am
15:59
Տնտեսագետ. Սա քաղաքի բյուջեի հետ կապված որոշման տապալում է
Մետաղադրամների արգելման թեման ավելի խորը շերտեր ունի
Աղբյուր` Panorama.am
15:43
Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված...
Աղբյուր` Panorama.am
15:31
ԱՆ պատասխանը Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի ասացվածքը. после нас хоть потоп
Առողջապահության նախարարության պատասխանը Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանին հիշեցրել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը դուր է եկել Օբամային
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման X-ի իր միկրոբոլոգում ներկայացրել է 2024-ին իրեն դուր եկած ֆիլմերի ցանկը։ Նա իր հետևորդներին խորհուրդ է տվել...
Աղբյուր` Panorama.am
14:54
Պետրոսյանը պատրաստվում է մեկնել Օլիմպիադային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնության երրորդ մրցումային օրը կին մասնակիցներըհանդես են գալիս ազատ ելույթներով՝ ցուցադրելով իրենց ընտրած ծրագրերը։...
Աղբյուր` Panorama.am
14:28
Ոսկան Սարգսյան. Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին
«Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի համաձայն`  Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոց, 4-րդ նրբ․ թիվ 8/2...
Աղբյուր` Panorama.am
13:56
Bild. Մագդեբուրգում հարձակման մեջ կասկածվողը եղել է թմրանյութի ազդեցության տակ
Հայտնի են դարձել գերմանական Մագդեբուրգում մարդկանց վրաերթի ենթարկած 50-ամյա սաուդցի տղամարդու բուժզննման արդյունքները։ Ինչպես պարզվել է, նա...
Աղբյուր` Panorama.am
13:44
Տարվա ընթացքում հուշարձանների նկատմամբ արձանագրվել է իրավախախտման 90 դեպք
2024 թ․ պեղումներ են իրականացվել տարբեր ամրոցներում, հնավայրերում
Աղբյուր` Panorama.am
13:22
Տարբեր շրջաններում և Երևանում սպասվում է թույլ ձյուն
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 21-ի ցերեկը, 22-ի գիշերը, 23-ին, 24-ի ցերեկը, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 22-ի...
Աղբյուր` Panorama.am
13:16
«Emerging Europe Awards 2024»-ում հայազգի կինը գրավել է 1-ին տեղը՝ «Կին գործարար առաջնորդ» անվանակարգում
Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը «Emerging Europe Awards 2024»-ում արժանացել է առաջին...
Աղբյուր` Panorama.am
12:57
WhatsApp-ը հաղթել է Pegasus լրտեսական ծրագրի ստեղծողի դեմ գործը
Հայաստանում նույնպես եղել են հասարակական գործիչներ, որոնք տուժել են Pegasus-ի օգնությամբ հետապնդվելուց։
Աղբյուր` Panorama.am
12:34
Ֆիդան. Երրորդ կողմերը պետք է խրախուսեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն արդար և անաչառ ձևով
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է նաևՀարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am
12:16
ՀՀ շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի, ուրեմն պետք է զբաղվեն իրենց ամուսնական կյանքի մասին խոսելով. Բագրատ Սրբազան
«Վերջին մեկ շաբաթում Ադրբեջանից հնչում են պահանջներ, սպառնալիքներ, դրանց դիմաց գրեթե ոչինչ չասող պատասխաններ՝ Հայաստանից։ Օրակարգ կամ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Երկրաշարժերի կրկնության օրենքը, հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու էլի կլինեն. Նիկոլայ Գրիգորյան
«Երկրաշարժերի կրկնության օրենքը, սեյսմաշրջանացման քարտեզները և հայոց պատմիչները վկայում են, որ այդ հատվածում ավերիչ երկրաշարժեր եղել են ու...
Աղբյուր` Panorama.am
11:22
ՀՀ և Ֆրանսիայի միջև հարաբերությունները ներկայումս թևակոխել են նոր կարևոր հանգրվան. Փաշինյանը՝ Մակրոնին
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: ՀՀ կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:13
Էնդոկրինոլոգը թվարկել է ամանորյա սեղանի ամենավնասակար ուտեստները
Կան սննդային խմբեր, որոնք կարող են փչացնել տոնը։ Այս մասին նախազգուշացրել է Եվրոպական բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգ Կամիլյա Տաբեևան։...
Աղբյուր` Panorama.am
11:00
Լուռ տառապողները՝ կանայք հանքարդյունաբերության ոլորտում
Լոռու մարզի Մեծ Այրում, Շնող, Ախթալա և Թեղուտ համայքներում իրականացված ուսումնասիրությունները  ցույց են տվել, որ կանանց շրջանում տագնապալի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Հայրս ադրբեջանական բանտում «ամբողջովին մեկուսացված է». Ռուբեն Վարդանյանի որդի
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով ավելի քան մեկ տարի գտնվում է Ադրբեջանում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ադրբեջանը չունի այնպիսի պահանջներ, որի առնչությամբ փաշինյանական իշխանությունը կոշտ դիրքորոշում ունի. Աբրահամյան
«Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերաբերյալ ցույց է տալիս, որ երևացող անհամաձայնությունները...
Աղբյուր` Panorama.am
10:19
Վաղվանից սկսած ցերեկվա տևողությունը կավելանա օրը մոտ 1 րոպեով
2024 թվականի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին ժամը 13:20:30 տեղական ժամանակով
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}