Հայաստանին կոչ ենք անում հրատապ քայլեր ձեռնարկել բանակցություններում մնացած խոչընդոտները վերացնելու համար. Բայրամով
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում «Ապագա գագաթնաժողով»-ի ժամանակ Ջեյհուն Բայրամովը դիմել է Հայաստանին՝ «կամք դրսևորել» խաղաղ բանակցություններն ավարտին հասցնելու համար։ Նրա ելույթից հատվածներ են հրապարակել ադրբեջանական լրատվամիջոցները։
Նրա խոքսով, Ադրբեջանն է նախաձեռնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ հիմնված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
«Հիմնվելով երկկողմ բանակցություններում ձեռք բերված առաջընթացի վրա՝ մենք կոչ ենք անում Հայաստանին հրատապ քայլեր ձեռնարկել խաղաղ բանակցություններում մնացած խոչընդոտները վերացնելու համար և ընդգծում ենք անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը»,-ասել է Բայրամովը։
Հիշեցնենք, որ մինչ այդ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել խաղաղության համաձայնագրի տեքստի 80 տոկոսի շուրջ՝ առաջարկելով ստորագրել այն։
Հարակից հրապարակումներ`
- Բայրամովն ու Հայաստանի հետ Անկարայի գլխավոր բանակցողը քննարել են Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը
- Հաքան Ֆիդանը հանդիպել է Ջեյհուն Բայրամովի հետ
- Բաքուն ընդունելի է համարում ռուսական հարթակը Երևանի հետ բանակցությունների համար. Բայրամով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան