Ալեն Սիմոնյանը կրկին կհանդիպի Ադրբեջանի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանը և Սահիբա Գաֆարովան երկկողմ հանդիպում կանցկացնեն հոկտեմբերին Ժնևում կայանալիք Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակներում՝ քննարկելու տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերը։Այդ մասին ասել է Միության մամուլի քարտուղար Թոմաս Ֆիցսիմոնսը։
«Հոկտեմբերի 13-ից 17-ը Ժնևում Միջխորհրդարանական միության 149-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների երկկողմ հանդիպումը տեղի կունենա երրորդ անգամ։ Այս հանդիպման ստույգ օրը դեռ հայտնի չէ։ Նրանց հանդիպումը նպատակ ունի տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ջանքերում խորհրդարանական դիվանագիտության տարր ներմուծել»,-ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան