Հասարակություն 20:26 24/09/2024 Հայաստան

Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցում ադրբեջանցիներն արդեն հատել են մոտ 10,000 ծառ․ «Թաթոյան» հիմնադրամ

Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում Արման Թաթոյանի գլխավորած աշխատանքային խումբն իրականացրել է փաստահավաք աշխատանքներ։Այս մասին հայտնում են «Թաթոյան» հիմնադրամից։ Մասնավորապես․

1. Վտանգված է Սյունիքի մարզի «Շիկահող» պետական արգելոցը։
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի հատվածում ՀՀ տարածքի մի մասի զավթումից հետո ադրբեջանական զինված ծառայողներն իրականացնում են ծառերի մեծածավալ ապօրինի հատումներ։

Ըստ մեր նախնական ուսումնասիրության՝ արդեն հատվել է մոտ 10,000 ծառ՝ արևելյան և սովորական բոխի, վրացկան և խոշոր կաղիններ, հատպտղային կենի, արևելյան հաճարենի ու սոսի և այլն։ Նաև արգելոցի՝ Ներքին Հանդ գյուղի անմիջական հարող տարածքներում աճում են Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ բույսեր, այդ թվում խոտաբույսեր և ծառափային տեսակներ (գնարբուկ, տերեփուկ, հայկական սրոհունդ և այլն)։

2. Ծառերը և մյուս բույսերն ադրբեջանական զինված ծառայողները զանգվածաբար հատել են և շարունակում են հատել՝ զինորական միջդիրքային և այլ ռազմական ճանապարհներ կառուցելու համար։ Այդ ճանապարհներով երթևկում են մեծ մեքենաներ, տեղափոխվում է ծանր տեխնիկա։ Այս ամենի հետևանքով մեծացել է սողանքների վտանգը, որն առաջացրել է լուրջ բնապահպանական խնդիրներ, նաև առկա է վայրի կենդանիների վերացման վտանգ։ Անկանոն ծառահատման և արմատահանման հետևանքով հողի մեջ ավելանում է ջրի պարունակությունը, հողը ծանրանում է` առաջացնելով սողանքներ։

3.  Ներքին Հանդում կենսական խնդիր է խմելու ջրի հարցը, մարդիկ իրենց կենցաղային կարիքները հոգալու համար շարունակում են օգտագործել գետի ջուր. խմելու ջրի ակունքները մնացել են ադրբեջանական զինված ուժերի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներում։

4. Ներքին Հանդում փաստահավաք աշխատանքները վերահաստատեցին Հայաստանի՝ ադրբեջանական ներխուժած հատվածներում ականների գրեթե ամենօրյա պայթյունները:

Ադրբեջանական մի քանի դիրքի հետ կապված կատարվեց հետազոտություն։ Մասնավորապես, պարզվեց, որ տեղադրված են ինչպես հակատանկային TM-57, այնպես էլ O3M-72 և ПMH-2 հակահետևակային ականներ։ TM-57 ականները տեղադրված են դիրքերից 70-80 մ հեռավորության վրա, իսկ հակահետևակային O3M-72 ականները տեղադրված են դիրքից մոտ 30 մ հեռավորության վրա, որի շարունակական վնասի շառավիղը՝ 25 մ է, ПMH-2 ականները տեղադրված են դիրքերից 10-15 մ հեռավորության վրա։

Ներկայում ընթանում են այս տվյալների մշակման աշխատանքներ, և մանրամասները կներկայացվեն ավելի ուշ։

5. Ներքին Հանդում մարդկանց հիմնական ապրուստի միջոց անասնապահությունը և խոզաբուծությունը վերացել են ոչ միայն արոտավայրերից զրկվելու, այլ նաև ականների պայթյուններից կենդնինները սատկելու պատճառով։

6. Մարդիկ զրկված են Ներքին Հանդի Սբ. Հռիփսիմե եկեղեցին ու գերեզմանատուն այցելելու հնարավորությունից, քանի որ դրանք ադրբեջանական օկուպացիայի ներքո են։ Գյուղն ունի նոր գերեզմանատեղի, սակայն մարդիկ խուսափում են այդտեղ հուղարկավորում անելուց՝ ադրբեջանական թիրախի վտանգի պատճառով։ 2022 թ․ սեպտեմբերյան ադրբեջանական զինված հարձակումներից հետո այդտեղ հուղարկավորվել է մեկ մարդ, մնացած դեպքերում հուղարկավորությունը կատարվում է Կապանի գերեզմաատանը։

7. Մարդիկ զրկվել են ոչ միայն ապրուստի միջոց արոտավայրերից, այլ նաև խմելու ջրից, այգիներից, վարելահողերից, խոտհարքներից։ Օրինակ՝ գյուղի բնակիչներից մեկը կորցրել է 700 հեկտարից ավելի հողատարծք, 400-ից ավել բերքատու ծառ (արքայանարինջ, խնձոր, տանձ), որոնցից միայն արքայանարինջի տարեկան բերքը նախկինում կազմել է 5-6 տոննա։

Ներկայում նշած, ինչպես նաև արձանագրված այլ տվյալների հիման վրա պատշաճ ընթացակարգով մշակվում են անհրաժեշտ փաստաթղթեր, որոնք հիմք կլինեն միջազգային մի քանի նախաձեռնության համար։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:20
Ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
Սեպտեմբերի 28-ի ցերեկը, հոկտեմբերի 1-ին՝ ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում, 2-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև...
Աղբյուր` Panorama.am
13:13
Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը
Հայաստանում սեպտեմբերի 27-ի դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի  լաբորատոր հաստատված 132 դեպք։ Վերջին մեկ շաբաթում՝ սեպտեբերի...
Աղբյուր` Panorama.am
13:01
Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների
Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանն իր ստեղծած  «Արցախ» կամերային նվագախմբում աշխատելու, իր հետ...
Աղբյուր` Panorama.am
12:42
Լավրnվ. Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին է
«Մերձավոր Արևելքը գտնվում է մեծ պատերազմի շեմին, որը «որոշ մարդիկ իսկապես շատ-շատ ցանկանում են»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս...
Աղբյուր` Panorama.am
12:26
Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլահի ոչնչացման մասին
Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ «Հեզոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը սպանվել է նախօրեին Բեյրութում...
Աղբյուր` Panorama.am
12:08
Թրամփի կամ Հարիսի ընտրվելու դեպքում ԱՄՆ քաղաքականութունը Հայաստանի նկատմամբ այնքան էլ ակտիվ չի լինի. Սուրեն Սարգսյան
«Կանխատեսում անելը բարդ, սխալ երևույթ է հատկապես այնպիսի լարված պարագայում, երբ թեկնածուների տարբերությունը այնքան էլ մեծ չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:38
Փաշինյանը կնոջ հետ այցելել է Եռաբլուր
«Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել»։
Աղբյուր` Panorama.am
11:31
Սերժ Սարգսյանն անհնարին է համարել ՀՀ գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը
Սեպտեմբերի 28-ին  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ  Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,...
Աղբյուր` Panorama.am
11:20
Շուրջ երեք ամիս, առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժարանում
Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր...
Աղբյուր` Panorama.am
11:02
Միրզոյանը և Մուստաֆան ստորագրել են «ՀՀ և Պաղեստինի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» կոմյունիկե
Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Տեղեկությունը սահմանափակելն ու գաղտնի պահելը զրկում է մարդկանց զարգանալու, ուժեղանալու և ազատ ապրելու հնարավորությունից. Դոյդոյան
Սեպտեմբերի 28-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Տեղեկատվության ազատության միջազգային օր
Աղբյուր` Panorama.am
10:42
Ինչպես և ինչ կարտոֆիլ ուտել և չգիրանալ. Մասնագետի խորհուրդները
Որոշ դիետոլոգներ կարտոֆիլը ներառել են անառողջ մթերքների ցանկում։ Արդյո՞ք սա արդարացի է, և ինչպե՞ս առանց կազմվաքծը վնասելու ուտել կարտոֆիլը։...
Աղբյուր` Panorama.am
10:25
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ Այս մասին հայտնում են ՆԳն փրկարար ծառայությունից։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
10:11
Հայկական հանրային խոսույթում դեռևս կենսունակ ամենավնասակար մտասևեռումն այն է, թե Թուրքիայի հետ մեր խնդիրների պատճառը մենք ենք, և եթե փոխվենք, դրանք կլուծվեն
«Հայկական և հայաստանյան հանրային խոսույթում, ցավալիորեն, դեռևս կենսունակ ամենավնասակար, վտանգավոր ու քայքայիչ մտասևեռումներից մեկն այն է,...
Աղբյուր` Panorama.am
10:00
Իսրայելի հարվածների հետևանքով Բեյրութի օդանավակայանում հրդեհ է բռնկվել
Հրդեհը բռնկվել է Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող գազալցակայանում՝ իսրայելական բանակի հասցրած հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցրել
«Հայաստանի իշխանությունների` բանակցային գործընթացի վերաբերյալ  լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է...
Աղբյուր` Panorama.am
09:39
ԱՀԿ-ն հերքում է տվյալները, թե COVID-19-ի նոր շտամն ավելի վտանգավոր է
Ներկայիս տվյալները չեն վկայում, որ COVID-19 XEC-ի նոր շտամն ավելի վտանգավոր է, քան նախորդ շտամները։ Ռիա նովոստիին ասել է Ռուսաստանում...
Աղբյուր` Panorama.am
09:30
Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը։ Qahana.am-ից տեղեկանում...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Փաշինյանի ու Ավինյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ որոշ ՔՊ-ականներ սկսել են Ավինյանի վրա «բոչկա գլորել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ ՔՊ-ականներից ոմանք...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը նպատակադրված թիրախավորում է կին ընդդիմադիր գործիչներին, քննադատում են իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր խոսքում բազմաթիվ անգամներ թիրախավորել է կին գործիչներին և կիրառել է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Զիջելու գործընթացում նրանք անզուգական են
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Փաշինյանի ընտանիքի չափահաս անդամների տվյալները բացակայում են ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաշինյանը փորձ է անում փրկել ընտանիքին՝ կասկածելի քայլեր անելով։ ArmLur.am-ը դեռ հունիսին էր...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ռեկտորին ինչի մեջ են կասկածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից նախօրեին բերման ենթարկված մոտ 2 տասնյակ անձանց մեծ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Ինչ չէր կարելի «Հայաքվեի» նախաձեռնողներին, փաստացի «Եվրաքվեի» ստորագրահավաքի կազմակերպիչներին թույլ են տվել
«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի արևմտամետ ուժեր շարունակում են ստորագրահավաք իրականացնել՝ «Եվրոպական միությանը...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Հերթով խորտակվում են ներդրումների հոսքի մասին հեղափոխության անուրջներն ու հեքիաթները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ենթակառուցվածքներ են փլուզվում, բայց ՔՊ առաջնորդը անհոգ է և երջանիկ։ «Ժողովուրդ»...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Կապանում լարված մթնոլորտ է, բոլորը, շունչները պահած, սպասում են, թե ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ իրավապահներն առգրավեցին Կապանի համայնքապետարանի սուբվենցիոն ծրագրերի գնումների...
Աղբյուր` Panorama.am
08:52
Մեր հերոսների, անմեղ զոհերի ճակատագրի պատմությունը՝ ազգային ու պետական արժեքներով դաստիարակության ապացույց. Թաթոյան
«Պետք է վառ պահել վեր հառնելու հավատը, պետք է առաջ տանել արդարությամբ խաղաղության հասնելու, զորեղ պետություն ունենալու, աշխարհի հայության համերաշխության մեր հանձնառությունը»
Աղբյուր` Panorama.am
08:37
Ճաշը սարքեց Նիկոլը, բայց տակից դուրս է գալու ժողովուրդը. Շարմազանովը՝ Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթի մասին
«Նիկոլ Փաշինյանի ելութը ՄԱԿ-ում ոչ միայն հակահայկական էր, այլ նաև ուներ հստակ հակառուսական ուղղվածություն»։
Աղբյուր` Panorama.am
08:30
Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր
Ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաև լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս Շնորհը փոխանցվի նորին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով
14:57 27/09/2024

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}