Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին իրականացվելու են քարաթափման աշխատանքներ
ՆԳՆ ՓԾ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Հարգելի՛ քաղաքացիներ, սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ից, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 19-րդ կմ-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձոր 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:
Աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզի պարեկային ծառայողները։
Խնդրում ենք չանհանգստանալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին