Նույն քաղաքապետը և վարչապետն արձանագրում էին, որ Երևանում օդի առումով շատ ծանր վիճակ է, ի՞նչ փոխվեց. Քրիստինա Վարդանյան
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական վերջին խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց. «Խնդիրը կայանում է նրանում, որ երկու պետական մարմին՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»ՊՈԱԿ-ը և մենք օդի աղտոտվածության իրարից տարբերվող տվյալնրե ենք տալիս։
Համենայն դեպս, էն տվյալները, որոնք տալիս են մեր սարքերը, ավտոմեքենաների միջի սարքերով էլ հաստատվում է։ Այսինքն այն տարաբնույթ քննարկումները և այն լեգենդը, որ Երևանում օդի որակը շատ վատն է, մասնավորապես, շատ փոշոտ է, փոշու հիմնական ցուցիչը p.m 2,5 ցուցիչն է, որը այս սարքերով արդեն որերորդ ամիսն է կա՛մ ցածր փոշոտվածություն են ցույց տալիս, կա՛մ միջին փոշոտվածության ամենացածր շեմը: Որևէ՝ տրամաբանական այլ հիմնավորում և պատճառ չեմ կարողանում գտնել, բացի չափման մեթոդաբանական տարբերություններից»։
Panorama.am-ը դիմեց Շրջակա միջավայրի նախարարություն՝ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտորոն» ՊՈԱԿ-ից պարզաբանում ստանալու համար, որտեղից հայտնեցին, թե քաղաքապետարանի հետ քննարկումներ են տեղի ունենում, որի արդյունքների մասին տեղեկություն կհրապարակվի, ինչն այդպես էլ չեղավ։
Քաղաքապետի այդ հայտարարության վերաբերյալ կարծիք ստանալու համար Panorama.am-ը դիմեց Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանին։
«Այն ոչ օբյեկտիվ գնահատական է, առաջին հերթին՝ կապված նրա հետ, թե օդի աղտոտվածություն չափող գործիքները նորմալ վիճակո՞ւմ են, թե՞ ոչ։ Մենք չգիտենք, թե դրանք որտեղ է սրտիֆիկացիա անցել և արդյոք անցել են, թե ոչ։ Ցանկացած չափող գործիք պետք է անցնի սերտիֆիկացիա։
Նույն քաղաքապետը, ինչպես նաև երկրի վարչապետը մեկ տարի առաջ արձանագրում էին, որ Երևանում շրջակա միջավայրի վիճակն օդի առումով շատ ծանր է, ինչի վերաբերյալ եղավ հարցազրույց և տեղադրված է էջիս։
Այսինքն, ի՞նչ պատահեց, մեկ տարվա մեջ մենք այդքան իդեալական աշխատա՞նք կատարեցինք, հենց շինարարներն իրենց շինհրապարակներում տեղադրեցին այդ չափիչ սարքերը, մենք հասկացանք, որ օդի ավազանի աղտոտվածության խնդիրը լեգե՞նդ է։
Նպատակը ո՞րն էր, որ շինարարներին պարտադրեինք այդ չափիչ սարքերը տեղադրեին, որ օդի մաքրությունը ապահովվե՞ր։
Մենք այսօր դուրս ենք գալիս փողոց և մի քանի ժամից արդեն հագուստներս կեղտոտ է, լվացք չենք կարողանում դրսում փռել, մեքենաների և խցանումների քանական են ավելացել, ինչը նույնպես օդի աղտոտման պատճառ է։
Մենք ունեք օբյեկտիվ այսքան խնդիրներ, ծառերի համատարած հատում, Երևանում բազմաթիվ շահագործվող հանքեր, հիվանդացությունների տոկոսի աճ, բայց բանից պարզվում է, որ դրա հետ կապ չունի, որ էկոլոգիական վիճակն այսպիսին է՝ մենք Երևանում ունենք օդի իդեալական վիճակ»,- ասաց Քրիստինա Վարդանյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան