ԱՊՀ տարածքում բնակարանների վարձակալության ամենաբարձր գները Երևանում են
Մոսկվան առաջին տեղն է զբաղեցրել Ռուսաստանի քաղաքների վարկանիշում, որտեղ մեկ տարվա ընթացքում ամենաշատը բարձրացել են բնակարանների վարձակալության գները։ Այժմ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում մեկ սենյականոց բնակարանի համար պահանջում են շուրջ 70 հազար ռուբլի։ MIR 24-ը պարզել է, թե որքան արժե ԱՊՀ երկրների և Վրաստանի մայրաքաղաքների բնակելի թաղամասում մեկ սենյականոց բնակարան վարձակալելը։
Երևանում, ինչպես և Մոսկվայում, բնակարանների վարձակալության ամենաբարձր գներն են՝ միջինը 42 հազար ռուբլի է։ Քիշնևում՝ 26 հազար ռուբլի:
Աստանայում, Մինսկում, Բիշքեկում և Թբիլիսիում կարելի է բնակարան վարձել 20-ից 25 հազար ռուբլով։ Ամենացածր գինը Դուշանբեում է՝ միջին հաշվով, վարձակալությունը կարժենա ամսական 13 հազար ռուսական ռուբլի։
Հարակից հրապարակումներ`
- Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի վարձակալության համար հայտարարվել է մրցույթ
- Քաղաքացիները ներկայացրել են բնակարանների վարձակալության 10580 հայտարարություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան