Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ստացել են Պակիստանից գնված կործանիչներ
Ադրբեջանի կողմից Պակիստանից գնված JF-17C (Block-III) կործանիչները ծառայության են անցել հանրապետության ռազմաօդային ուժերում։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնել է, որ չորեքշաբթի այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Այս տարեսկզբին պակիստանյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ադրբեջանը ծրագրում է այդ կործանիչները գնել Պակիստանից։ ԶԼՄ-ների տվյալներով՝ գործարքը կազմում է 1,6 մլրդ դոլար։
Ըստ մամուլի ծառայության՝ չորեքշաբթի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին է ներկայացվել JF-17C (Block-III) բազմաֆունկցիոնալ ինքնաթիռ։
«Մշակված լինելով Պակիստանի ավիացիոն համալիրի և չինական «Չենգդու ավիացիոն կորպորացիայի» համատեղ նախագծով, կործանիչները կարող են թռչել ցերեկային և գիշերային ռեժիմով:
JF-17C Block III-ը այս տեսակի կործանիչների վերջին մոդիֆիկացիան է։ Ինքնաթիռը կարող է կրել տարբեր տեսակի 8 հրթիռ, ժամանակակից ռադարներ և էլեկտրոնային պաշտպանական համակարգ։