Ի՞նչ դժգոհություններ է հայտնել Բայրամովն Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակներում երեկ հանդիպել են Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի ԱԳ նախարարությանը։
Քննարկվել են երկկողմ հարցեր, նախարարներն ընդգծել են պաշտոնատար անձանց միջև կանոնավոր շփումները՝ հարաբերություններում կայունության ապահովման համար։
Իրանական կողմին ներկայացվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Բայրամովը հայտարարել է, վերջնական խաղաղության պայմանագրի կնքման ամենալուրջ խոչընդոտը Հայաստանի մի շարք իրավական ու քաղաքական փաստաթղթերում, հատկապես Սահմանադրության մեջ «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների» առկայությունն է։
Ադրբեջանցի պաշտոնյան դժգոհել է, որ Հայաստանում շարունակվող «ռևանշիստական միտումների» ֆոնին տարբեր պետությունների կողմից Երևանին ռազմական աջակցության աճն ու Հայաստանի արագ ռազմականացումը վտանգ է հասցնում տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման ջանքերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան