Էմմա Պողոսյանը ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում նվաճեց ոսկե մեդալ
Իսպանիայում անցկացվող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում կանանց 81 կգ քաշային կարգում երկամարտի 233 կգ արդյունքով չեմպիոն հռչակվեց Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսյանը։
Պոկում վարժությունում նա 100 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը։ Հրում վարժությունում 133 կգ արդյունքով նվաճեց փոքր ոսկե մեդալ։
Երկամարտում նա 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած մեքսիկացի Էրնանդեսին։
Հարակից հրապարակումներ`
- Ալեքսանդրա Գրիգորյանը նվաճեց Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ
- Ծանրամարտիկ Անդրանիկ Կարապետյանը զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը
Լրահոս
Տեսանյութեր
Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը