Կապանի քաղաքապետը քաղաքական է համարում իրեն առնչվող քրեական գործը․«Ազատություն»
Հորը պատկանող ընկերությունից համայնքային գնումներ կատարած Կապանի քաղաքապետը քաղաքական է համարում իրեն առնչվող քրեական գործը՝ այն կապելով վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ջերմ հյուրընկալելու հետ։
«Իմ կարծիքով, այո, քաղաքական գործընթացներ այստեղ հնարավոր են, որովհետև քրեական վարույթը նախաձեռնվում է անմիջապես դրանից 1-2 ամիս հետո ու դրանից հետո էլ որոշակի զարգացումներ կան կապված Կապանի «Նորոգշին»-ի այլ գործընթացների հետ: Էլի քրեական վարույթ է նախաձեռնվում առանձին: Այո, ես հնարավոր եմ համարում քաղաքական գործընթացները», -«Ազատության» հետ զրույցում ասել է քաղաքապետը:
Իրավապահները դեռ գործից մանրամասներ չեն հայտնում, չեն անդրադառնում նաև քաղաքական ենթատեքստի մասին Կապանի համայնքապետի պնդումներին, իսկ իշխանությունները բազմիցս են ասել, որ իրավական գործընթացներին չեն միջամտում։
Գևորգ Փարսյանն «Ազատության»-ը պատմել է, որ իրավապահներն իրեն են ներկայացրել քրեական վարույթ նախաձեռնելու մասին որոշումը, փաստաթղթեր են առգրավել։ Գործը հարուցվել է իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով գնումների ժամանակ չարաշահումներ թույլ տալու հոդվածով, համայնքապետարանը շինարարական գնումներն իրականացրել է Փարսյանի ընտանիքին պատկանող «Նորոգշին» ընկերությունից։
Ինքը՝ քաղաքապետը, չի հերքում, որ 1998-ից գործող ընկերությունը մասնակցել է համայնքի հայտարարած մրցույթներին, հաղթել, նաև որոշ դեպքերում պարտվել, բայց պնդում է, թե ամեն ինչ արվել է գնումների մասին օրենքի սահմաններում։
«Շատ շինարարական կազմակերպություններ են մասնակցում գնումների գործընթացներին ու Կապանի համայնքապետարանի մրցույթներին մասնակից են դառնում ու պայմանագրեր կան բազմաթիվ շինարարական կազմակերպությունների հետ, այդ թվում նաև Կապանի «Նորոգշին» ՍՊԸ-ի հետ: Կապանի համայնքապետարանը մեծ մասշտաբներով քաղաքաշինական ոլորտի գնումներ է իրականացնում», - ներկայացրել է նա:
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին