«Հայ Ֆեստ»-ն այս տարի կանցկացվի «Երազանքների Փառատոն» խորագրով
Հոկտեմբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «ՀԱՅ ՖԵՍՏ» 22-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը՝ «Երազանքների Փառատոն» խորագրով։
Փառատոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ այս տարի արտասահմանյան մասնակից երկրները 18-են, որոնց թվում են՝ Իտալիան, Ֆրանսիան, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Գերմանիան, Լեհաստանը, Բելառուսը և այլ երկրներ։
Փառատոնի ծրագրում ընդգրկված են նաև հայկական և իրանական թատրոնների ներկայացումներ։ Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվը 100-ից ավել է, որն իր մեջ ներառում է անվանի հյուրեր, ինչպիսիք են՝ Ռոման Դոլժանսկին, Արթուր Գրիգորյանցը, Տատյանա Բոբրովան, Մարիուս Իվասկևիչուսը։
Այս տարի «ՀԱՅ ՖԵՍՏ» -ի շրջանակներում կցուցադրվեն ներկայացումներ՝ Գասպար և Պարողներ թատրոնի «Կոստյում Լինդա» (ԱՄՆ), Գորկի + Մոսկվայի Արվեստի Փառատոնի թատերական նախագծի «Արթնացեք» (Ռուսաստան), Մարկոցի Ժամանակակից Թատրոն «Մսագործը» (Գերմանիա), Կատանարի թատրոն «Տուն-Կղզի» (Չեխիայի Հանրապետություն), բացօթյա ներկայացումներից Էլ՝ Գոմայի «Ատարի Շոու» (Գերմանիա), ՊՅՈՏԵՐ «Մեղքեր Խժռողը» (Լեհաստան)։
Փառատոնի մեկնարկը կտրվի «էՎենտի Վերտիկալի» թատրոնի (Իտալիա) «Խորանարդ» բացօթյա ներկայացումով։
«էՎենտի Վերտիկալի» թատրոնը ստեղծել է իր սեփական տեսողական լեզուն, որը միավորում է թատրոնի տարրերը՝ կրկես, ակրոբատիկա, պար, երաժշտություն և նոր տեխնոլոգիաներ: Թատրոնը օգտագործում է այնպիսի բեմական սարքավորում, որը կախվում է օդում, պահում է բեմի մակերեսը, ողջ լուսավորությունը և կատարողներին: Կախված եռաչափ բեմ, որտեղ պարողները, լույսերն ու ստվերները միաձուլվում են կառուցվածքի գույների հետ։ Լույսերն ու գույները փոխում են խորանարդի տեսքը՝ համապատասխան դերասանների կատարման, ովքեր շարժվում են խորանարդի ներսում և դրսում։ Բեմադրիչ՝ Անդրեա Պիալինի:
«ՀԱՅ ՖԵՍՏ» 22-րդ կատարողական արվեստների միջազգային թատերական փառատոնը կանցկացվի ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան