«Հրապարակ». Փաշինյանը, Հայաստանի ու Արցախի հազարավոր խնդիրների մասին խոսելու փոխարեն, գովազդել է իր կուսակցությունն ու կարգախոսը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ ՄԱԿ ամբիոնից այլ երկրների ղեկավարները բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի ու Արցախի հազարավոր խնդիրների մասին խոսելու փոխարեն, գովազդել է իր կուսակցությունն ու ասել, թե իր շնորհիվ մեր տարածաշրջանում այսօր լավատեսություն է նկատվում, և «ապագա կա»: «Իմ կուսակցությունն «Ապագա կա՛» կարգախոսը որդեգրեց այն պայմաններում, երբ թվում էր՝ մեր երկրում ու տարածաշրջանում լավատեսության համար ոչ մի հույս չկա: Հիմա այդպես է գլոբալ առումով: Եվ ես ուզում եմ Ապագայի գագաթնաժողովում հնչեցնել այդ համոզմունքը` ապագա կա, ու դրանում ունենալ իմ բաժին ներդրումը... Պետք է սկսել լավ խոսքերից։ Պետք է որպես թեորեմ առաջ քաշել «Կա՛ ապագա» կարգախոսը և աշխատել դրա ապացուցման ուղղությամբ։ Եկեք դա անենք»,- հայտարարել է նա:
Փաշինյանի «զեմլյակ» Վահե Ղալումյանն արտառոց չի համարում, որ Փաշինյանը մեր խնդիրների փոխարեն կարգախոս է առաջ քաշել ողջ աշխարհի համար, նրա խոսքով՝ ՄԱԿ-ի հարթակն այն հարթակը չէր, որտեղ պետք է մեր խնդիրներին անդրադառնար, բայց Հայաստանն իրավական հիմք ունեցող իր պահանջներից չի հրաժարվել:
ՔՊ-ական մեկ այլ պատգամավոր՝ Սերգեյ Բագրատյանն էլ ասաց. «Ֆորումի տրամաբանությունն էր այդպիսին՝ աշխարհի ապագայի մասով. «Առհասարակ՝ երկրի ղեկավարները պետք է միշտ լավատես լինեն, իհարկե, խնդիրներ կան, բայց ժողովրդին լավատեսություն փոխանցելը շատ կարևոր է, բոլորը չէ, որ գիտեն աշխարհաքաղաքական խնդիրների մասին, պարզ, հասարակ գյուղացի են, պետք է լավատեսություն փոխանցել»: Բայց կարող էր, չէ՞, գոնե Բաքվում պահվող պատանդների հարցը բարձրացնել։ «Ֆորմատներ կան, երբ դրանցից շեղվում ես, խոսքդ չի լսվում»,- ասաց Բագրատյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա