Սպորտ 19:30 25/09/2024 Հայաստան

Ոչ թե 100 տարվա արդյունքով կարողացանք լինել լավագույնը, այլ 32, որն ավելի դժվար է. Սմբատ Լպուտյան

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ: Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը աշխարհում շախմատի կրթության և հանրահռչակման  գործում ունեցած ավանդի համար ՖԻԴԵ-ի կողմից պարգևատրվել է ոսկե մեդալով: Պարգևատրումներն իրականացվել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի շրջանակում կազմակերպված հանդիսավոր միջոցառման ընթացքում:

Panorama.am-ի հետ զրույցում  Սմբատ Լպուտյանն ասաց, որ իրականում Հայաստանի հավաքականը 32 տարի է մասնակցում միջազգային մրցաշարերի։

«Այդ 100-ամյակում մենք վերջին 32 տարվա ընթացքում կարողացանք հաղթել երկրների, որոնք 100 տարի են պայքարել։ Ոչ թե 100 տարվա ընթացքում կարողացանք լավագույնը լինելը, այլ 32 տարվա ընթացքում, որն ավելի դժվար է»,- նշեց  նա։

Ս.Լպուտյանը հիշեցրեց, որ 32 տարում  Հայաստանի հավաքականը երեք անգամ եղել է օլիմպիական չեմպիոն (2006թ, 2008 թ., 2012 թ.),  երեք անգամ՝ բրոնզե մեդալակիր, երկու անգամ՝ արծաթե մեդալակիր։

«Ես գիտեի, որ այս ընթացքում մենք առաջինն ենք եղել աշխարհում, բայց 100-ամյակի հետ կապված չէի ուսումնասիրել։ Իհարկե, կարծում եմ, սա պատմական նորություն է որևէ երկրի համար, համարում եմ մեծ հպարտություն, որ ամբողջ աշխարհում 100 տարվա ընթացքում Հայաստանի հավաքականը դարձել է առաջինը»,- ասաց Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը:

Սմբատ Լպուտյանի խոսքով, սա վկայում է այն մասին, որ Հայաստանը թիմային մրցաշարերում շատ հզոր է. «Շատ անգամ մեր հասարակությունը խոսում է, որ մենք երբեք թիմային չենք։ Մի բան ասեմ. ես ինքս նույնիսկ, երբ կողքից նայում էի մեր թիմին, չէի կարողանում հավատալ, թե որքան հզոր ենք դառնում, երբ թիմով ենք։ Դա նկատում են բոլորը։ Այնքան երկրների ներկայացուցիչներ են եկել ու շնորհակալություն հայտնել՝ տեսնելով, թե ինչպիսին պետք է լինի թիմը։ Երբ միասնական ենք, դառնում են գերհզոր տեսակ։ Դրանով ենք մենք հաղթել և օրինակ ենք ցույց տալիս, որ աշխարհում, լինելով փոքրիկ երկիր, կարող ենք լինել աշխարհում շատ հզոր երկիր շախմատի ոլորտում»։

Ինչ վերաբերում է ՖԻԴԵ-ի կողմից իրեն տրված հատուկ մրցանակին, Ս.Լպուտյանն ասաց. «Չէի սպասում, վերջին երկու օրն եմ իմացել այդ մասին, նույնիսկ ներկա չեմ եղել պարգևատրմանը։ Իմ ամբողջ կյանքում ես փորձել եմ ծառայել շախմատին։ Շախմատը համարում եմ բարիք աշխարհի համար»։ 

Անդրադառնալով Շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում Հայաստանի հավաքականների ցուցաբերած արդյունքին՝ կանանց հավաքականը լավագույն հնգյակում է, տղամարդկանց հավաքականը 6-րդը, Ս. Լպուտյանը շատ բարձր գնահատեց հայ շախմատիստների խաղը.

«Տղաները հիանալի են խաղացել, հատկապես երիտասարդները։ Կանանց հավաքականը նույնպես հիանալի խաղ ցույց տվեց, այնքան մոտ էին մեդալակիր լինելուն։

Համարում եմ գերազանց արդյունք։ Նորից զարմացրեց մեր թիմը։ Օրինակ, Ամերիկայի թիմը, որտեղ խաղում է նաև Լևոն Արոնյանը, մեր չափ միավոր է հավաքում, իսկ այնտեղ աշխարհահռչակ շախմատիստներ են խաղում»։

Ս.Լպուտյանի խոսքով, բնականաբար, Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ է Հայաստանի հավաքականի համար. «Նա թիմի առաջնորդն էր, մեծ ուժ էր տալիս թիմին։ Բայց 2022 թվականի օլիպիադայում Լևոնը խաղում էր ԱՄՆ թիմից, մենք ավելի լավ արդյունք ցույց տվեցինք, քան ԱՄՆ-ն։ Դա վկայում է այն մասին, որ մեր թիմը չկոտրվեց, նորից իր ուժերով կարողացավ ներկայանալ բարձր որակներով»։

Սմբատ Լպուտյանի հետ խոսել ենք նաև դպրոցներում «Շախմատ» առարկայի ներդրման ու այսօր շախմատի նկատմամբ պետության վերաբերմունքի մասին։

«Հայաստանը միակն է աշխարհում, որ ունի շախմատի գիտահետազոտական ինստիտուտ, մեր հետազոտություններն այսօր տարբեր ամենախոշոր, ամենահայտնի ամսագրերում է տպագրվում։ Շատ երկրներ գալիս են Հայաստան, մտնում են դպրոցներ, փորձում են ուսումնասիրել մեր նյութերը, հասկանալ խնդիրները։ 

Այն, ինչ ունենք,  այսօր պետք է մեր կրթական համակարգի համար լիներ հպարտություն։ Որևէ այլ ոլորտում մենք աշխարհին ասելիք չունենք։ Միակը, որն աշխարհին այսօր շատ հետաքրքրում է, շախմատի դպրոցներն են ու Հայաստանը միակ երկիրն է, որ կարողացել է դա ամբողջական իրականացնել։ Ցավում եմ, որ այս օրերին չեմ նկատում այդ գիտակցությունը, կարևորությունը։ Նկատում եմ անտարբերություն։ Գանձը, որը մենք կարողացել ենք ստեղծել մեր երեխաների, գալիք ժամանակի համար, նրանց մտածելու որակներն ավելի լավացնելու համար, Հայաստանում այդքան չի գնահատվում»,- ասաց Ս. Լպուտյանը։ 

Հայաստանի տարածքում գործող Շախմատի ակադեմիայի 53 մասնաճյուղից այսօր գործում է ընդամենը 30-ը։ Վերջին տարիներին, ֆինանսական խնդիրների պատճառով, 23 մասնաճյուղ փակվել է։ 

Հայաստանում մանկապատանեական շախմատի, Ռուսաստանի և Բելառուսի  շախմատի հավաքականների՝ ՖԻԴԵ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին վերադառնալու թույլտվության և այլ հարցերի մասին մանրամասն՝ տեսանյութում։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:13
4 տարի անց դեռ 8 տասնյակից ավելի մասունքներ դիահերձարաններում են. Թովմասյան
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է. «4 տարի առաջ հենց այս օրը  Ադրբեջանը սանձազերծեց իր ագրեսիան Արցախի...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Ժողովուրդ». Հանցագործությունների թիվը ՀՀ-ում 2017 թվականի համեմատությամբ կրկնապատկվել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Շարունակ լսում ենք հեքիաթ կոռուպցիայի դեմ պայքարի մասին, իսկ ընդհանուր հանցագործությունների...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Հրապարակ». Ինչպես նախորդ 2 տարիներին, այս տարի էլ ՀՀ կառավարությունն ու Փաշինյանը չեն այցելի Եռաբլուր
«Հրապարակ» թերթը գրում է . «Այսօր Արցախյան 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցն է։ 2020 թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, ժամը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովո՞ւրդն է». Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ժողովրդին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Հրապարակ». Ռոմանոսը հայտնվել է Արայիկ Հարությունյանի թիրախում, ով ՊՎԾ պետի պաշտոնում իր մարդուն է ուզում տեսնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը հայտնվել է 2 ազդեցիկ ՔՊ-ականի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Պատերազմից 4 տարի անց զոհվածների ծնողները հրաժարվում են ընդունել ԴՆԹ փորձաքննության արդյունքները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցը, և պատերազմից 4 տարի անց 88 ԴՆԹ...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Հրապարակ». Եթե օրենքն ընդունվեց, այլևս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը,...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Ժողովուրդ». ՔՊ-ում Գրիգոր Մինասյանի պաշտոնանկությունը ոչ միանշանակ է ընդունվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՔՊ-ում ՀՀ արդարադատության նախարար...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Խուզարկել են նաև Կապանի պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի տունը
Նա մի քանի օր առաջ արդեն ազատվելու դիմում էր ներկայացրել
Աղբյուր` Panorama.am
08:42
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:27
Հրդեհ՝ Մուսալեռ գյուղում, այրվել են տուն, երկու անասնագոմի տանիքները
Սեպտեմբերի 27-ին, ժամը 02:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Տիգրան Մեծի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
07:54
Հայկական առածն ասում է՝ «լավ ասենք, որ լավ լինի». Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
«Ապագային է միտված Հայաստանի Հանրապետության կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակը ոչ միայն Հայաստանի և...
Աղբյուր` Panorama.am
07:37
Եթե մեր ՍԴ-ն կորոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն. Փաշինյան
«Սա իմ չորրորդ ելույթն է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում և այս ելույթը էականորեն տարբերվելու է նախորդներից: Իմ նախորդ ելույթների...
Աղբյուր` Panorama.am
22:46
Կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր Խաղաղության համաձայնագիրը ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ. ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են «Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի...
Աղբյուր` Panorama.am
22:30
Բա այդպես անկարող լինելով նախարար աշխատելն ո՞ւմ պիտի օգտակար լինի. Արսեն Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. «Եթե պիտի առանձին անհատների թեկուզ չափազանց անարդար ու հատկապես մանրախնդիր հարձակումների պատճառով ձեր...
Աղբյուր` Panorama.am
22:18
Երևանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը. Էրդողան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը: Daily Sabah-ը գրում է, որ այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
21:32
Բա արժե՞ր 17 օրվա «պրոֆեսիոնալիզմի» համար շալակել 4000 զոհի արյան, Հայրենիքի հանձնման մեղքի բաժինը. Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «17 օրով փոխնախարարի քաղաքական պաշտոն զբաղեցնելուց հետո Սիրվարդ Գևորգյանը հրաժարական է տվել։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
21:24
Լիբանանը հայտնում է Իսրայելի ռմբակոծությունների սկսվելու հետևանքով 1500 զոհերի մասին
Լիբանանի տարբեր շրջաններում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 1540-ի, 5,4 հազար խաղաղ բնակիչ վիրավորվել է։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:50
Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ
Նյու Յորքում ավարտվել է  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի...
Աղբյուր` Panorama.am
20:41
Գուտերեշը պատրաստ է իր մանդատի շրջանակում նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդմանը
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Այս մասին հայտնում են Կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
20:26
Թուրքական ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում տարբեր տեսակի ավիացիոն ռումբերի արտադրության գործարան բացել
Թուրքական Assan Group ընկերությունը նախատեսում է Ադրբեջանում տարբեր տեսակի ավիացիոն ռումբերի արտադրության գործարան բացել։ Ընկերության...
Աղբյուր` Panorama.am
20:12
Լիբանանի տարբեր հատվածքներում շուրջ 115 գրոհ է եղել, զոհերի թիվը հասել է 60-ի
Հինգշաբթի առավոտվանից Լիբանանում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:59
Դադիվանքը՝ որպես Ադրբեջանի քաղաքական ու դիվանագիտական զենք
Monument Watch-ը հոդված է հրապարակել՝ գրելով․ «2024 թվականի սեպտեմբերի 18-ին Ադրբեջանը կազմակերպել էր հավատարմագրված  դեսպանների...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի...
Աղբյուր` Panorama.am
19:29
Մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ․Միրզոյան
Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և...
Աղբյուր` Panorama.am
19:19
Իմ խաղաղ կյանքի վերջին նկարը․․․ ․ Արցախցի պատգամավոր
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․ «Իմ խաղաղ կյանքի...
Աղբյուր` Panorama.am
19:07
Քոչարյանի գրքով ու նրա դստեր հետ նկարված փոխնախարարը հրաժարական տվեց
 ՀՀ Արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով նախարարի տեղակալի պաշտոնից Սիրվարդ Գևորգյանի ազատման...
Աղբյուր` Panorama.am
18:50
Կիպրոսի պաշտպանության նախարարը այցելել է Եռաբլուրում
Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը սեպտեմբերի 26-ին այցելել  է...
Աղբյուր` Panorama.am
18:38
Նյու Յորքում մեկնարկել է Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի եռակողմ հանդիպումը
Նյու Յորքում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը
16:21 26/09/2024

Պիպոյանը՝ Պապոյանին. Մեզ համար պարենային անվտանգությո՞ւնն ու ազգային անվտանգությո՞ւնն են կարևոր, թե՞ ինքնարժեքը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}