Վանաձորի դրամատիկական թատրոնում «Թատերական Լոռի» փառատոնի շրջանակում ելույթ կունենա նաև Մոսկվայի հայկական թատրոնը
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «Թատերական Լոռի» միջազգային 30-րդ փառատոնը։ Փառատոնի բացմանը թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը հայտարարել է, որ որ այն նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի հիշատակին։
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը կարևորել է, որ «Թատերական Լոռի» 30-րդ միջազգային թատերական փառատոնի մեկնարկը տրվում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, որտեղ իր գործունեությունն է ծավալել Վահե Շահվերդյանը, ով իր մեծ ավանդն ունի «Թատերական Լոռի» թատերական փառատոնի պահպանման և կազմակերպման գործում։
«Թատերական Լոռի» միջազգային թատերական փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանն ասել է, որ Վահե Շահվերդյանը եղել է փառատոնի գեղարվեստական ղեկավարը, և իր գեղագիտությունից անմասն չեն մնացել թե՛ Վանաձորի թատրոնը, թե՛ Ալավերդու թատրոնը, թե՛ Լոռվա թատերական կյանքն առհասարակ։
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը՝ Վահե Շահվերդյանի որդին, նշել է, որ Վանաձորի թատրոնն ավանդույթներ ունեցող թատրոն է, կարևոր է, որ պահպանի իր ավանդույթներն ու գեղագիտությունը և փոխանցի նոր եկող սերնդին։
Փառատոնի բացմանը հանդիսատեսին ներկայացվել է «Մեկ ժամ հիշողություն» ներկայացումը։
Փառատոնի շրջանակներում Վանաձորի դրամատիկական թատրոնում կցուցադրվեն հետևյալ ներկայացումները՝
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն
Սեպտեմբերի 26-ին ժամը` 19:00-ին
Ռաֆի Շարտ
«Կնոջս անունը Մորիս է»
Բեմադրությունը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի
Երևանի Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն
Սեպտեմբերի 30-ին ժամը` 19:00-ին «Թագավորների խաղերը»
Ըստ Ջեյմս Գոլդմենի «Առյուծը ձմռանը» պիեսի
Բեմադրությունը` Սուրեն Շահվերդյանի
Մոսկվայի հայկական թատրոն
Հոկտեմբերի 2-ին ժամը` 19:00-ին
Անտոն Չեխով
«Առաջարկություն Պլյուս»
Բեմադրությունը` Սլավա Ստեփանյանի
Դաղստանի պետական տիկնիկային թատրոն
Հոկտեմբերի 4-ին ժամը` 15:00-ին
Հ. Անդերսեն
«Մատնաչափիկը»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան