Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը երկու բացառիկ համերգով ելույթ կունենա Փարիզում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սեպտեմբերի 28-ին և 29-ին երկու բացառիկ համերգով ելույթ կունենա Փարիզում՝ ներկայացնելով հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ։Այս մասին հայտնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։
«Առաջին համերգը տեղի կունենա սեպտեմբերի 28-ին՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և անվանի դաշնակահարներ Լուի Լորթիի ու Էլեն Մեղսիեի մասնակցությամբ: Ծրագրում ներկայացված են Կլոդ Դեբյուսիի, Ֆրանսիս Պուլենկի և Էդվարդ Միրզոյանի ստեղծագործությունները։ Սեպտեմբերի 28-ի համերգային ծրագիրը կարող եք գտնել այստեղ։ Համերգի գլխավոր գործընկերն է AKNEYE-ը ։
Հյուրախաղերի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Փարիզի ֆիլհարմոնիայի «Սիտե դե լա մյուզիք» համերգասրահում հանդես կգա դեբյուտային համերգով, որի տոմսերն արդեն սպառված են։ Համերգային ծրագրում Խաչատրյանի ամենահայտնի ստեղծագործություններն են: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ֆրանսահայ թավջութակահար Աստղիկ Սիրանոսյանը։ Սեպտեմբերի 29-ի համերգային ծրագիրը կարող եք գտնել այստեղ։ Համերգի աջակիցներն են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, ՀԲԸՄ Ֆրանսիան և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը»,- նշված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին