Երրորդ մատակարարից գազ գնելը, մեծացնում է էներգետին անվտանգության մակարդակը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին
«Կախվածությունը լինում է այն ժամանակ, երբ դու էներգառեսուրսը գնում ես մեկ աղբյուրից, ցանկացած այլընտրանքային աղբյուրից այդ ռեսուրսը գնելը, ոչ թե կախվածությունն ավելացնում է, այլ պակասեցնում»-խորհրդարանում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով Ադրբեջանից գազ գնելու հեռանկարի մասին խոսքին։
Նշելով, որ սկզբից Հայաստանը գազ էր գնում Ռուսաստանից, այնուհետև սկսեց գնել Իրանից՝ Թունյանն ասաց. «Երրորդ մատակարարից գազ գնելու հնարավորությունը, մեծացնում է էներգետին անվտանգության և անկախության մակարդակը։ Հիմա Ադրբեջանից գազ կգնվի, թե չի գնվեի, մի քիչ ավելի հետագայի և տեսական հարց է, բայց երբ ունենանք մի այնպիսի իրավիճակ երբ կարողանան առևտրային հարաբերություններ սահմանել, և եթե մեզ այդ ռեսուրսն անհրաժեշտ է, ապա պետք է նայենք, թե ով է այն ավելի էժան, որակով և արագ մատակարարում։ Եթե այդ ռեսուրսը մատակարարում է Ադրբեջանը, կարելի է նաև քննարկել այդ մասին, եթե այն բխում է ՀՀ-ի շահերից՝ հաշվի առնելով դիվերսիֆիկացիայի և այլընտրանքյին աղբյուրները»։
ՔՊ-ական պատգամավորը հայտնեց, որ չգիտի այն հնարավորությունների մասին, որ կարելի է Իրանից ավելի շատ գազ գնել, որովհետև կան սահմանափակումներ։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն կավելացնի ադրբեջանական գազի գնումները Ռուսաստանի հետ հակամարտության ֆոնին
- Ադրբեջանական գազը Եվրոպա կհասնի Թուրքիայի տարածքով