238 զnհ, 22 անհետ կորած. Արցախում բենզինի պահեստի պայթյունից մեկ տարի անց
Ուղիղ մեկ տարի է անցել Արցախի Հանրապետության Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքի բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունից ու դեռ 22 հոգու ճակատագիր անհայտ է։
«Արցախում տեղի ունեցած դաժան պայթյունից անցել է մեկ տարի. ցավով, տառապանքով, անասելի դժվարություններով լի տարի։ Սեպտեմբերի 25-ը` իր չսպիացող վերքերով հավերժ կմնա արցախցիներիս մշտական ուղեկիցը։ Այդ օրը կրակին զոհ դարձան 238 արցախցիներ, իսկ 22-ի ճակատագիրը դեռևս անհայտ է...
Հարյուրավորները ծանր վիրավորվել ու հրաշքով են փրկվել։ Շատերը դեռևս պայքարում են լիարժեք ապրելու համար։
Զոհերի թվում էին պատերազմներով անցած, մահվանը բազմիցս առերեսված և ճակատագրի բերումով ողջ մնացած հայորդիներ, տարեց մարդիկ, երեխաներ ու կանայք։ Հավերժ խնկարկում նրանց հիշատակին, ուժ ու կորով բազմաչարչար մեր ժողովրդին...»,- գրել է Ասկերանի «Բերդ» թերթը։
2023 թվականի սեպտեմբերի 25-ի երեկոյան, մինչ թշնամու գործողություններից հետո արցախցիները փորձում էին մի կերպ հասնել Հայաստան, տեղի ունեցավ հաջորդ ողբերգությունը՝ ուժեղ պայթյուն Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի հարակից տարածքում՝ բենզինի պահեստում, որտեղից բենզին էին տրամադրում այն քաղաքացիներին, որոնք ցանկանում էին Արցախից մեկնել Հայաստան։ Պայթյունից հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտնել էր, որ Արցախի բժշկական հնարավորությունները բավարար չեն մարդկանց կյանքը փրկելու համար։ Նա նշել էր, որ մարդկանց կյանքեր փրկելու համար անհրաժեշտ է, որ սանիտարական ավիացիան շատ շտապ վայրէջք կատարի Ստեփանակերտում։
ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 26-ի առավոտյան հայտնել էր, որ ուղղաթիռով բժիշկների թիմը՝ անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով մեկնել է դեպի Ստեփանակերտ։
Հարակից հրապարակումներ`
- Սա կլինի սրբավայր արցախցիների համար. Եռաբլուրում կայացավ «Արցախի կանչը» հուշակոթողի հիմնարկեքը
- Այստեղ՝ Եռաբլուրում, մենք տանն ենք. Արցախցի Զարինե Բաբայան
- «Հրապարակ». ՔԿ-ն հրաժարվում է որևէ հարցի պատասխանել անցած տարի Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունի գործով
- Ուկրաինական ԱԹՍ-ն հարվածել են Ռոստովի մարզում գտնվող վառելիքի պահեստին
- Արցախում բենզինի պահեստի պայթյունից տուժած միայն մեկ երեխա է, որ բուժումը շարունակում է ԱՄՆ-ում. Նախարար
- Արցախում բենզինի պահեստի աղետալի պայթյունից 4 ամիս անց շուրջ 191 պացիենտի համար բուժման առաջին փուլը ավարտված է
- Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունից զոհվել է 218 մարդ, 21-ը համարվում է անհետ կորած
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով մահացած 218 անձից 3-ի ինքնությունը դեռևս հնարավոր չի եղել պարզել
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհերի 40-ից ավելի աճյուն նույնականացվել է. նախարար
- Արցախում վառելիքի պահեստի պայթյունից տուժած 5 երեխաների վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր