Էրդողանն այդպիսով բաց ուղերձ էր հղում. Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածված լուսանկարին, գրում է.
«Թուրքական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվում սիմվոլներին:
Նիկոլ Փաշինյանին բերել էին «Թուրքական տուն» և ձեռքը տվել Էրդողանի նկարով գիրքը, որն իր գրկում պահած Փաշինյանը լայն բացած բերանով ժպտում էր:
Էրդողանն այդպիսով բաց ուղերձ էր հղում այն մասին, որ Փաշինյանի միջոցով ինքը Հայաստանը տանում է դեպի Թուրքիա:
Դե իսկ Էրդողանի նկարով գիրքը ցույց էր տալիս, թե ով է Փաշինյանի իշխանության իրական հովանավորը և ում է վերջինս պարտական իր աթոռով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան