Բա որտե՞ղ պետք է սեղմեր.Բաբկեն Թունյանը՝ Փաշինյանի կողմից Էրդողանի գիրքը կրծքին սեղմելու մասին
«Բա որտե՞ղ պետք է սեղմեր։ Չեր սեղմել, ես նայեցի՝ գիրքը պահել էր։ Այսինքը, ո՞ր դիրքում պետք է այդ գիրքը լիներ»,-ԱԺ-ում ասաց ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու էր Նիկոլ Փաշինյանը կրծքին սեղմել Էրդողանի «Ավելի արդար աշխար» վերնագրով գիրքը, այն դեպքում, երբ Արցախյան պատերազմում Թուրքիան առաջին դերակատարն էր։
Նա հայտնեց, որ այդ հանդիպումից իր մեջ տպավորվել է այն, որ Փաշինյանը Էրդողանին ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» փաստաթուղթը։
«Ինձ թվում է՝ դրա վրա կարելի է շեշտադրել։Եթե կենտրոնան նրա վար, թե որտեղ է հանդիպումը, ժպտում էին, թե չէին ժպտում, կամ ինչ դիրքով էին նստած, կամ գիրքն ինչպես էր պահել, դրանք երկրորդական հարցեր են»,-հայտարարեց Թունյանը։
Նրա խոսքով, կարևորն այն է, որ Հայաստանը կարողանում է իր սահմանակից ոչ փոքր տերության հետ հարաբերությունները կարգավորել և ներկայացնել ապաշրջափակման այն տարբերակը, որը բխում է մեր երկրի շահերից։
«Հիմա կարելի է չարախնդալ, բայց այն մեր նպատական է և եթե այն հաջողվի, ՀՀ-ն դրանից միայն կշահի»,-ասաց ՔՊ-ական պատգամավորը և հարցրեց, թե ինչ պետք է, որ այդ հանդիպմանը Փաշինյանն նամրոտ հայացքով ներկայանար։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի՝ տարածաշրջանում ու աշխարհում գերակայություն հաստատելու մանիֆեստ հանդիսացող գիրքը երեկվանից ՀՀ դե-ֆակտո կառավարության սեղանին է. Գեղամյան
- Փաշինյանն Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին
- Փաշինյանը ներկա է գտնվել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների բացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան