Ձեր տան միակ թագուհին ընդմիշտ անգույն ու սևավորված կլինի. Բերտան պայթյունի հետևանքով կորցրեց հորը, եղբայրներին, ամուսնուն
Արցախցի Բերտա Շահրամանյանն Արցախում մեկ տարի առաջ բենզինի պահեստի պայթյունի հետևանքով կորցրեց հորը, եղբայրներին, ամուսնուն։
Ֆեյսբուքյան իր էջում նա մի քանի հարսանեկան լուսանկարներ է հրապարկել ու գրել.
«Կորցնել ծնողիդ, կորցնել հարազատ եղբայրներիդ, կորցնել 25 օրվա ամուսնուդ։
Ու կորցնել բոլորին ՄԻԱՆԳԱՄԻՑ,մի ակնթարթում ու մի վայրկյանում։ Կորցնե՞լ ամբողջ ընտանիքդ։
Չէ՛, չեմ լսել, կինոյում,հեքիաթներում,գրքերում միշտ էլ վերջում բարին ու լավն է հաղթում։ 40 օրվա տանջալից փնտրտուքներից հետո կանգնեց կյանքս հուր հավիտյան։ Ցավ,որը երբեք չի սպիանալու, չի բուժվելու։
Կարծես թե 1 ամիս է դեռ ինչ կողքիս չեք, բայց արդեն 1 տարի։ Էնքան բան կա ձեզ պատմելու հետ եկեք տղերք,ՀԵՏ։
Դաժան ու անարդար բախտ վիճակվեց ձեր Բերտային, ձեր տան միակ թագուհին ընդմիշտ անգույն ու սևավորված կլինի։ Կարոտս անասելի է, բառերս ու զգացմունքներս խեղդված են արցունքներիս մեջ։ Ատում եմ քեզ սեպտեմբեր, ատում եմ քեզ ամբողջ սրտով»։