Նյու Յորքում կկայանա Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը. ԶԼՄ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներին՝ խաղաղ բանակցությունների «եզրափակիչ փուլի» անցկացման նպատակով։
Այս մասին գրում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուրները։ Պետդեպից առայժ տեղեկությունը չեն մեկնաբանել։
Հիշեցնենք, որ ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն այս օրերին Նյու Յորքում է, նա մի քանի երկկողմ հանդիպումներ է ունեցել այլ երկրների ԱԳ նախարարների հետ։