Քաղաքական 10:05 25/09/2024 Հայաստան

Փաշինյանի ելույթը Սփյուռքի գագաթնաժողովում. սխալ գաղափարներ, սխալ ժամանակի ընտրություն, սխալ վայր

Ես կցանկանայի մեկնաբանել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցնցող հայտարարությունները 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում կայացած Համաշխարհային հայկական գագաթնաժողովում:

Մեկուկես ժամ շարունակ Փաշինյանը պատասխանեց հաղորդավարի հարցերին՝ աշխարհի տարբեր երկրներից հավաքված հարյուրավոր հայերի առջև:

Նախքան Փաշինյանի պատասխանների էության մեջ խորանալը՝ նրա հիմնական խնդիրն այն է, որ նա հաճախ ասում է այն, ինչ գալիս է նրա մտքին այդ պահին, առանց դրա մասին երկար մտածելու:

2024 թվականի սեպտեմբերի 18-ին մեծ թվով սփյուռքահայերի ներկայությամբ Փաշինյանը երեք խոշոր սխալ թույլ տվեց. 1) նա շատ սխալ բաներ ասաց. 2) դրանք ասաց ոչ ճիշտ մարդկանց (սփյուռքահայերին)․ և 3) նա ընտրեց առավել անպատշաճ ժամանակը` Հայաստանի Անկախության տարելիցից մի քանի օր առաջ՝ իր հայրենասիրությունը, ինչպես նաև համայն հայության հայրենասիրությունը նսեմացնելու համար:

Ահա մի քանի հատվածներ հայրենասիրության մասին Փաշինյանի ցնցող մեկնաբանություններից. «Ես ձեզ կասեմ, ինչպես ընտանիքիս եմ ասում՝ ամենամեծ պրոբլեմը, որը մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրությունը։ Ընդ որում, ասվածի մեջ հեգնանք չկա, սարկազմ չկա։ Ամենամեծ պրոբլեմը, որ մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրությունը, ամենամեծ պրոբլեմը, որ ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը՝ այն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի։ Դա ուղղակի հայրենասիրության կայսերական մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, ելույթներով, հերոսներով, կերպարներով, անուններով, նկարներով ներմուծվել է մեր սոցիալ հոգեբանություն»։

Փաշինյանն անտրամաբանորեն ասաց լսարանին, որ «հայրենասիրության այս մոդելի հիմնական խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն, գոյություն չունենա… Բայց հայրենասիրության այս մոդելը նրա համար է, որ մենք հայրենիք չունենանք, այլ միայն տեսականորեն սիրենք, տեսական Հայաստան ունենանք ու սիրենք՝ պատից կախված ունենանք, կենացների մեջ ունենանք, տորթերի վրա ունենանք, իսկ գետնի վրա չունենանք։ Սա այն է, ինչ մեզ հետ տեղի ունեցել վերջին մի քանի հարյուրամյակում»:

Դրանից հետո Փաշինյանը մեղադրեց հայերին և «մյուսներին»: «Ես այնքան եմ խոսում ֆորպոստի մասին։ Ես հասկանում եմ, որ շատերը կարծում են, որ ես նկատի ունեմ, որ ուրիշներն են մեզ դարձրել ֆորպոստ: Ոչ, մենք ենք մեզ դարձրել ֆորպոստ: Մենք Հայաստանի Հանրապետությունը դարձրել ենք ֆորպոստ այն ընկալմամբ, որ սա ոչ թե մի երկիր է, որը պետք է ապահովի իր քաղաքացիների բարեկեցությունը, այլ սա մի բազա է, որի միջոցով մենք պետք է հասնենք այլ նպատակների... Ուրիշները տեսել են, որ շատ պարարտ հող կա, և ցանել են այդ սերմերը, այն պտուղները ստանալու համար, որն իրենց անհրաժեշտ է․․․ Մեր սեփական բարօրության համար մենք պետք է ճանաչենք մեր հայրենասիրության կործանարար կողմը: Հայաստանի Հանրապետության շահերից կբխեր, եթե ես չլինեի հայրենասեր: Դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ, այն սերն է, որ ես տածել եմ իմ երկրի և իմ ժողովրդի նկատմամբ... Այնուամենայնիվ, գլխավոր պրոբլեմն այն է, որ այդ սիրո բովանդակության հեղինակը դուք չեք, ես չեմ։ Դա կայսերական սեր է՝ կայսրության կողմից ձևակերպված սեր՝ ներդրված մեր մեջ», ասել է Փաշինյանը:

Այնուհետև Փաշինյանը կեղծ կերպով Հայոց ցեղասպանությունը ոգեկոչելու հայ ժողովրդի ջանքերը վերագրեց Խորհրդային Միության մանիպուլյացիաներին՝ «թույլ տալու» Խորհրդային Հայաստանին հիշատակել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի հակազդեն Թուրքիային և ՆԱՏՕ-ին: Նա սխալմամբ պնդեց, որ Խորհրդային Միությունը թույլ է տվել, որ Ցեղասպանության հուշարձանը կառուցվի Երևանում այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունն ու ԱՄՆ-ը միջուկային պատերազմի շեմին էին: Այսպիսով, նա նսեմացրեց Հայոց ցեղասպանությունը՝ ամոթալի կերպով այն որակելով որպես խորհրդային քարոզչության գործիք:

Փաշինյանի ասածների մեծ մասը սխալ էր, անհարգալից և հակահայկական։ Փաշինյանն այս հայտարարություններն արեց հարյուրավոր հայրենասեր հայերի առջև, որոնք ամբողջ աշխարհից եկել էին Երևան՝ իրենց զորակցությունը հայտնելու հայրենիքին, միայն թե լսեցին, որ հայրենասիրությունը «կործանարար» է և  օտարներից ոգեշնչված գաղափար։ Նրա խոսքերը նույնպես անպատշաճ ժամանակ հնչեցին Հայաստանի Անկախության 33-րդ տարելիցից ընդամենը օրեր առաջ։ Սա Փաշինյանի վարչակարգի միտումնավոր քաղաքականությունն է՝ պառակտում սերմանելու Հայաստանի և Սփյուռքի միջև և Հայաստանի բնակչությանը բաժանելու նախկին և ներկա ղեկավարների կողմնակիցների։

Նույն հարցազրույցի ընթացքում Փաշինյանը ևս մեկ սխալ և չափազանց անտեղի նկատողություն արեց՝ քննադատելով և մերժելով Սփյուռքի կողմից ուղարկված մարդասիրական օգնությունը՝ աշխարհի տարբեր ծայրերից հավաքված հարյուրավոր հայերի առջև:

Նա ասաց. «Ես շատ ուզում եմ, որ Հայաստանը դադարի կարեկցանքի օբյեկտ լինել՝ դուրս գա այդ կարգավիճակից։ Ես, իհարկե, չգիտեմ, միշտ չի, որ իմ հանձնարարությունները ճշգրիտ կատարվում են, օրինակ, ես արգելել եմ, չգիտեմ, թե դա որքանով են կատարում, որ Հայաստանում, նրանք [Սփյուռքը], ասենք  օգտագործված շորեր ուղարկեցին, օգտագործված ավտոներ ուղարկեցին, կիսամաշ «պակրիշկա» ուղարկեցին, կիսամաշ կոշիկ ուղարկեցին պետական հիմնարկների համար, մանկատների համար։ Կներեք, բայց Հայաստանի կառավարությունն ի վիճակի է իր պատասխանատվության ներքո գտնվող հիմնարկների համար ինչ-որ մինիմում ապահովել։ Այսինքն, Հայաստան կիսամաշ բաներ ուղարկելու այդ ընկալումից, ու հետո դա էլ ամիսներով լուսաբանելուց, որ ուղարկվեց այսքան դեղ, որի ժամկետը լրանում է մեկ շաբաթից։ Ես հաշտ չեմ, ես կոնֆլիկտ ունեմ Հայաստանի Հանրապետության այս ընկալման հետ։ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է, որն ունի բարդություններ [դժվարություններ], ակնհայտ բարդություններ։ Բայց, կներեք, ո՞րն է այն պետությունը, որը չունի բարդություններ»։

Սփյուռքի կողմից Հայաստան ուղարկված օգնության մասին Փաշինյանի նվաստացուցիչ արտահայտությունները խորապես վիրավորական են։ Նա չպետք է խոսի այնպիսի բաների մասին, որոնց մասին ոչինչ չգիտի։ Ես «Հայաստան-Արցախ» հիմնադրամի նախագահն եմ, որն անցած 35 տարիների ընթացքում Հայաստան է ուղարկել ավելի քան մեկ միլիարդ դոլարի օգնություն, հիմնականում՝ դեղամիջոցներ։ Մենք խստորեն հետևում ենք Հայաստանի բոլոր օրենքներին և ընթացակարգերին։ Ոչ ոք չի կարող Հայաստան դեղամիջոցներ ուղարկել, որոնց ժամկետը լրանում է մեկ շաբաթ անց։ Դոնորները նախօրոք պետք է Առողջապահության նախարարությունից ձեռք բերեն ներմուծման արտոնագիր, որը պահանջում է, որ բոլոր դեղամիջոցներն ունենան առնվազն մեկ տարվա պիտանելիության ժամկետ: Հակառակ դեպքում դրանք առգրավվում և ոչնչացվում են մաքսային ծառայողների կողմից։

Սփյուռքի օգնությունը քննադատելու փոխարեն, Հայաստանի կառավարությունը պետք է հրապարակի այն առաջնահերթ ապրանքների ցանկը, որոնք անհրաժեշտ են բնակչությանը և խրախուսի պոտենցիալ դոնորներին ուղարկել այդ ապրանքները: Փաշինյանն այնպես է վարվում, կարծես թե նա հարուստ երկրի վարչապետ է, որի բնակչությունը ոչ մի բանի կարիք չունի: Ցավոք, դա այդպես չէ: Սփյուռքի կողմից ուղարկված օգնությունը թերագնահատելու փոխարեն, Հայաստանի կառավարությունը պետք է իր երախտագիտությունը հայտնի բոլոր դոնորներին և խրախուսի նրանց ավելին անելու համար:

Վարչապետի կեղծ հայտարարությունները հայրենասիրության և մարդասիրական օգնության մասին ներկաներից շատերին գցեցին շոկի մեջ: Փաշինյանը կարծես թե չի գիտակցում, որ իր խոսքերը հետևանքներ ունեն Հայաստանի և հայերի վրա: Նա այլևս անպատասխանատու փողոցային ցուցարար չէ, որը կարող է ասել այն, ինչ մտքով անցնում է։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}