Պետական մարմիններում մեզ ասում են, աշխատում են, բայց արդյունքը չենք տեսնում. Անհետ կորածի հարազատ
Անցած տարի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի հարձակումից հետո մի դիրքից 15 զինծառայողներ անհետ կորած են։
«Նրանք անհետացել են դիրքերից, մինչ այսօր որևէ լուր չունենք։ Ամեն տեղ դիմել ենք։ Մենք ուղղակի խնդրում ենք՝ մի փոքր աշխատանք անեն, մեր տղաների ճակատագիրը պարզեն»,-այսօր ՄԱԿ-ի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց մասնակից արցախցի կինը։
Նա համոզված է, որ իր տղան ողջ է, չկա ԴՆԹ-ի համընկնում։
«Հնարավոր է, գերության մեջ լինեն։ Տեսնող եղել է, որ ողջ է։ Պետական մարմիններում մեզ ասում են, աշխատում են, բայց արդյունքը չենք տեսնում, մեր ոչ մի հարցի լիարժեք չեն պատասխանում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Ես համոզված եմ, որ Արցախի պայթյունն իրականացրել են ադրբեջանցիները. Անհետ կորածի կին
- Պահանջ ՄԱԿ-ին. Մի կողմ դրեք ձեր քաղաքական, էնեգետիկ, տնտեսական շահերն ու առաջնորդվեք հումանիտար խնդրով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան