Արցախի վերջին օրերին ՀՀ իշխանությունը կապի դուրս չէր գալիս, սպասում էինք օգնության, արձագանք չկար
Մինչև վերջին րոպեն Արցախի ժողովուրդը ցանկանում էր մնալ իր հայրենիքում, սպասում էինք Հայաստանից օգնության, բայց իշխանության կողմից այդպես էլ օգնություն չեղավ, ոչ էլ առաջարկներ հնչեցին, թե ինչ պետք է անենք այս իրավիճակում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱՀ «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։
«Սամվել Շահրամանյանի ընտրվելուց հետո Հայաստանի իշխանության հետ կապ չկար, տևական ժամանակ Սամվել Շահրամանյանը, Դավիթ Իշխանյանը ցանկանում էին Ալեն Սիմոնյանի հետ կապ հաստատել, այդպես էլ չհաջողվեց։ Հիմա մեզ են մեղադրում, բայց ի՞նչ է առաջարկել ՀՀ իշխանությունը, որ չենք իրականացրել»,- ընդգծեց բանախոսը։
Անդրադառնալով Սամվել Բաբայանի այն պնդումներին, որ ինքը կարող էր իրավիճակը փրկել, Հակոբյանը նշեց, որ Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանի իմացությամբ Ադրբեջանի հետ բանակցությունների մեջ է եղել, բայց այդպես էլ չի ներկայացվել, թե ինչ առաջարկներ կան, ինչ կետեր են քննարկվում, չափազանցություն է այն մոտեցումը, որ ռեալ առաջարկ է եղել, կամ այլ լուծում կարող էր լինել։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։